«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Դավիթ Համբարյանին։ Ո՞վ է նա։ Համբարյանն ունի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթության և մասնավոր հատվածում կառավարման փորձ։ Նրա աշխատանքային ուղին սկսվել է դեռ 2002 թվականին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։ Այնուհետև՝ 2004-2007 թվականներին, աշխատել է նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ։ 2005-2011 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 2008-2009 թվականներին զբաղեցրել է «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ծառայության պետի պաշտոնը, իսկ 2009-2016 թվականներին աշխատել է «Օրանժ Արմենիա» ընկերությունում՝ սկզբում որպես խորհրդատու, ապա՝ գովազդի, մարքեթինգի ռազմավարության և պլանավորման թիմի ղեկավար։ 2015-2016 թվականներին ղեկավարել է «Օրանժ Արմենիա»-ի և «Յուքոմ»-ի միավորման գործընթացը, իսկ 2016-2017 թվականներին ղեկավարել է «Յուքոմ»-ի մարքեթինգային և հաղորդակցության գործընթացները։ 2017-2020 թվականներին եղել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման և ընտրության գծով տնօրեն։ Պետական կառավարման համակարգ է վերադարձել 2020 թվականին՝ նշանակվելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև՝ գլխավոր քարտուղար։ 2022 թվականին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ 2023 թվականի հունվարի 9-ից զբաղեցնում է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
14:03 27.10.26
19:23 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
17:32 28.10.26
17:02 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02