Ամերիկացի կոնգրեսականներն Արցախում են, որտեղ հանդիպումներ են անցկացնում պաշտոնյաների ու հասարակական գործիչների հետ։
ԱՄՆ կոնգրեսական, հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը հայտնել է, որ իր կառույցը չի հրաժարվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։
Սեպտեմբերի 20-ին Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Փալոունը և Թուլսի Գեբըրդը ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ուղեկցությամբ այցելել են Շուշիի և Ստեփանակերտի մշակութային և կրոնական կենտրոնները, հանդիպել երկրի հասարակական-քաղաքական գործիչների հետ։
Փալոունն անդրադարձել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի և Արցախի իշխանությունների միջև համագործակցության ձևավորված ավանդույթներին և գոհունակություն հայտնել Արցախում տարեցտարի նկատվող քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի կապակցությամբ:
«Մենք Կոնգրեսում և Մինսկի խմբի շրջանակում կանենք մեզանից հասնող ամեն բան` վստահության մեխանիզմներ ստեղծելու համար և, իհարկե, ամեն կերպ ջանալով սատարել հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը, սակայն մենք չենք հրաժարվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքից», — ասել է Փալոունը։
Կոնգրեսական Թուլսի Գեբըրդը, խոսելով Արցախ կատարած իր առաջին այցի մասին, ընդգծել է, որ որպես նախկին զինվորական քաջ գիտակցում է պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների խաղաղության ընկալման արժեքը և, որպես իշխանության ներկայացուցիչ, հետագայում ևս շարունակելու է աջակցել արցախցիների արդար պահանջին:
Աշոտ Ղուլյանն իր հերթին նշել է` պատահական չէ, որ հենց ամերիկյան նահանգներից են գալիս Արցախի անկախությունն ու ազատությունը սատարող առաջին ազդակները, որոնք արտահայտվում են նահանգային մակարդակի օրենսդիր մարմինների կողմից ընդունված բանաձևերի տեսքով:
«Նման բանաձևերը ոչ միայն քաջալերում են Արցախի ժողովրդին ազատության համար անհավասար պայքարում, այլև մեկ անգամ ևս փաստում են, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ազատության բացարձակ գաղափարին», — ասել է Ղուլյանը։
Կոնգրեսականների այցը, ինչպես սպասվում էր, վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում։ Երկրի ԱԳՆ-ն անմիջապես հայտարարել է, որ նա «հայկական լոբբիից կախված և ֆինանսավորվող» անձ է։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55