Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Երևան Օփեն» միջազգային մրցաշարի 2-րդ տուրը:
Մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սպիտակներով չկարողացավ առավելության հասնել Հայկ Վարդանյանի նկատմամբ: Մրցակիցների դիմադրությունը չկարողացան կոտրել նաև գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Իվան Ռոզումը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը: Տուրի գլխավոր անակնկալն էր Սիրանուշ Ղուկասյանի հաղթանակը միջազգային վարպետ Արամ Հակոբյանի նկատմամբ:
Մրցաշարի ֆավորիտներից 2-րդ հաղթանակները գրանցեցին Վլադիմիր Օնիշչուկը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ալեքսեյ Ալեքսանդրովը, Արտաշես Մինասյանը և Հայկ Մարտիրոսյանը: 2-րդ հաղթանակը տոնեց նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը: Կանանց հավաքականի անդամներից Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանի հետ, իսկ Մարիա Գևորգյանը պարտվեց գրոսմայստեր Օլեգ Կորնեևին:
Մեկնարկային տուրի ցավալի պարտությունից հետո առաջին հաղթանակը տոնեց Մանուէլ Պետրոսյանը:
2-րդ տուրից հետո 27 շախմատիստ վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 21 շախմատիստ առաջատարներից հետ են մնում կեսական միավորով:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32