Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել, որոնք ուղղված են նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած աշխատանքային բարեփոխումների և բյուջետային տնտեսության դեմ։
Սեպտեմբերի 23-ին Փարիզում բողոքի ցույցեր են կազմակերպվել, մարդիկ դժգոհ են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ստորագրած հրամաններից, որոնց համաձայն` երկրում նախատեսվում են աշխատանքային բարեփոխումներ իրականացնել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 22-ին երկրի աշխատանքային օրենսգրքում բարեփոխումներ կատարելու վերաբերյալ առաջին կառավարական հրամանը ստորագրեց։ Հաջորդ օրը փաստաթուղթը հրապարակվեց Journal officiel կառավարական պարբերականում։ Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից։ Աշխատանքային օրենսգրքում 37 փոփոխություն կկատարվի։
Ցուցարարները շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ։ Նրանց ձեռքերում եղել են պաստառներ`«ի՞նչ էիք սպասում», «ո՛չ պետական հեղաշրջմանը», «կառավարությունում իրական անբաններ են հավաքված» գրություններով։ Հավաքվածները բողոքել են սոցիալական ընդհանուր վճարների (CSG), բնակարանային սուբսիդիաների կրճատման, սուբսիդավորված աշխատատեղի չեղարկման և Կանադայի հետ համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ Համաձայնագրերի (Comprehensive Economic and Trade Agreement; CETA) դեմ։
Բողոքի ակցիան կազմակերպել է «Ձախ կուսակցության» հիմնադիրներից մեկի` Ժան Լյուկ Մելանշոնի «Անհնազանդ Ֆրանսիա» շարժումը։ Ցույցին մասնակցել է ընտրությունների ժամանակ Էմանուել Մակրոնի մեկ այլ հակառակորդ ևս` սոցիալիստ Բենուա Ամոնը և Ֆրանսիայի Կոմկուսի նախագահ Պիեր Լորանը։
Մակրոնին քննադատում են կառավարման ավտորիտար ոճի համար, ինչպես նաև մեղադրում «սոցիալական ոլորտում պետական հեղաշրջման» փորձ անելու մեջ։ Ֆրանսիացի առաջնորդը իսկապես կրճատել է որոշ գերատեսչությունների ծախսերը, պետական հատվածի աշխատատեղերը, հեշտացրել աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու ընթացակարգը, ինչպես նաև հարկային բեռի մի մասը դրել թոշակառուների ուսերին, գրում է ՌԻԱ Նովոստին։
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44