Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի օրվա մոտենալու հետ տարածաշրջային երկրի հռետորաբանությունն այս հարցում ավելի է կոշտանում, ընդ որում վերջինս մշակում է նաև գործողությունների հստակ պլան՝ անկախանալու դեպքում քրդական պետության դեմ կիրառելու համար:
Մերձավորարևելյան երկրներից Իսրայելը միակն է, որ պաշտոնապես աջակցություն է հայտնել Իրաքյան Քրդստանի անկախանալու ջանքերին:
Նշենք, որ Իսրայելը դեռ 1960-ականներից է կապեր պահում քրդերի հետ՝ վերջիններիս տարաբնույթ աջակցություն ցուցաբերելով: Մերձավոր Արևելքում քրդական և ցանկացած այլ փոքրամասնության կողմից պետության ստեղծումն Իսրայելի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ թշնամական արաբական երկների՝ տվյալ դեպքում Իրաքի ուշադրությունը շեղվում է պաղեստինա-իսրայելական հակամարտությունից:
Սակայն ինչո՞ւ է Թել-Ավիվն Իրաքյան Քրդստանի անկախանալուն աջակցություն հայտնում: Քրդստանին աջակցության մասին հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն այն դեպքում, երբ իր ռազմավարական դաշնակից ԱՄՆ-ը և Թուրքիան, որի հետ հարաբերությունները բոլորովին վերջերս են կարգավորվել, կտրականապես հանդես են գալիս Իրաքյան Քրդստանի անկախանալու դեմ: Նախ նշենք, որ Իսրայելի դիրքորոշումն այս հարցում միայն առաջին հայացքից է խիստ հակասող ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ հարաբերությունների բնույթին:
Չնայած Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը՝ այս պահին դժվար է խոսել հատկապես քաղաքական ոլորտում երկու երկրի միջև սերտ համագործակցության մասին. Անկարան շարունակում է աջակցություն ցուցաբերել Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորմանը, որն Իսրայելը համարում է ահաբեկչական, և հանդես գալ Իսրայելում ապրող մուսուլմանների իրավունքների պաշտպանությամբ, ինչը բնականաբար դուր չի գալիս Թել-Ավիվին: Նման պայմաններում Իսրայելն իրեն ապահովագրված է զգում քրդերի հարցում Անկարայի հնարավոր մեղադրանքներից՝ հատկապես, որ իր ելույթում Նեթանյահուն ընդգծել է, որ Թել-Ավիվի աջակցությունը քրդերի անկախանալու ձգտումներին բնավ չի վերաբերում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և վերջինիս գործունեությանը:
Ինչ վերաբերւմ է ԱՄՆ-ին, ապա նշենք, որ չնայած տարբեր մակարդակներով Վաշինգտոնը, և Արևմուտքն ընդհանրապես, հանդես է գալիս Բաղդադից Իրաքյան Քրդստանի անկախացման դեմ, սակայն վերջինիս համար անընդունելի է ոչ թե Քրդստանի անկախացումն, այլ դա իրականացնելու համար ընտրված ժամանակահատվածը: Արևմուտքում վստահ են, որ Իրաքյան Քրդստանի անկախանալու դեպքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կմղվի երկրորդ պլան, ուստի Էրբիլին կոչ են անում հրաժարվել այդ նախաձեռնությունից:
Միևնույն ժամանակ, Արևմուտքում հասկանում են, որ առնվազն բարոյական իրավունք չունեն խոչընդոտելու Իրաքյան Քրդստանի անկախանալու ձգտումներին: ԻՊ դեմ պայքարում քրդերը բավականին արդյունավետ աջակցություն են ցուցաբերում արևմտյան կոալիցիային, ինչի դիմաց վերջինիս մասնակիցները բազմիցս խոստացել են աջակցել քրդական անկախ պետության ստեղծմանը:
Չի բացառվում, որ Իսրայելի կողմից նման բարձր մակարդակով Իրաքյան Քրդստանի անկախացմանն աջակցություն հայտնելն ամենայն հավանականությամբ համաձայնեցված էր ԱՄՆ-ի հետ, և ԱՄՆ-ն այս կերպ է կարողացել ցուցաբերել իր խոստացված աջակցությունը…
armedia.am
17:16
16:58
16:45
16:29
16:08
15:45
15:23
15:08
14:55
14:33
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56