Երևանում հասարակական տրանսպորտի սպասարկման վիճակը գնալով վատանում է՝ ուղևորների համար ստեղծելով անհարմարություններ: Մարդիկ երթևեկում են գերբեռնված տրանսպորտով, իրենց ուզած վայրը հասնելու համար մի քանի տրանսպորտ են փոխում:
Խնդրի վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ, ով ասում է, որ պաշտոնական թվերով 2013 թվականից մինչև այսօր Երևանում 15 երթուղի է փակվել: Փոխարենը նորերը չեն բացվել, և երթուղիների քանակը բավարար չէ երևանցիներին սպասարկելու համար: Դրա հետաևնքով ամեն օր 45-50 հազար մարդ մեկ ուղղությամբ իր ուզած վայր հասնելու համար ստիպված է փոխել 2 տրանսպորտ՝ վճարելով 200 դրամ: Ստացվում է, որ ուղավարձն անուղղակի թանկացել է:
«Արդեն 15 երթուղի չի աշխատում, մարդիկ ավելի վատ են սպասարկվում: Դրա հետևանքով մարդիկ օգտվում են ուրիշ տրանսպորտային միջոցներից և փաստորեն a կետից b կետ հասնելու համար վճարում են 200 դրամ՝ անցնելով c կետով»,- ասաց նա:
Իսկ երթուղիների փակվելու պատճառը, ըստ միության նախագահի, այն է, որ գծատերերը չեն կարողացել եկամուտ ունենալ:
«Մենք խնդրեցինք մի քիչ ուղեվարձը բարձրացնել, չբարձրացրին, ընեկերություններն սկսեցին փակվել, ընկերություններ եղան, որ բանկրոտ եղան, լուծարվեցին, դատվեցին, կախվեցին: Ընկերություն ունեինք, որ հիմնադիրը կախվեց: Մենք 2013 թվականից դա ենք ասում, որ չի կարող ամեն ինչ թանկանալ, իսկ ուղեվարձը 1996 թվականից մնալ նույնը»,- ասաց միության նախագահը:
Նրա խոսքով՝ այն, որ այսօր օրական մոտ 50 հազար քաղաքացի կրկնակի է վճարում տրանսպորտի համար, գաղտնիք չէ: Այսինքն՝ թանկացում է տեղի ունեցել, բայց այդ մասին ոչ ոք չի բարձրաձայնում: «Իսկ երբ մենք ասում էինք՝ եկեք վճարենք 150 դրամ, նորմալ սպասարկում կլինի, մերժեցին»,- հավելեց նա:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ավելի վաղ Lragir.am-ին ասել էր, որ նոր երթուղիների բացում նախատեսված չէ Երևանում: «Այսօրվա վիճակով ինչ ունենք, դրանով սպասարկելու ենք: Նոր երթուղիների բացման հնարավորություն մենք չունենք»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային նոր ցանց է մշակել, որի գործարկումը նախատեսված է 2018 թվականի վերջից: Առայժմ նշվում է, որ ուղեվարձի թանկացում չի լինի:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44