Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին նախքան ձայների վերջնահաշվարկը վստահաբար հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հարցով հանրաքվեում իրենք հաղթել են:
Ինչպես նշում է The Guardian-ը, անկախության հարցով հանրաքվեի պաշտոնական արդյունքները հրապարակվելու են այսօր՝ սեպտեմբերի 27-ին. ենթադրաբար, Իրաքյան Քուրդիստանի անկախությանը կողմ քվեարկածները մեծամասնություն կկազմեն:
Իսկ մինչ այդ հարևան պետությունները կոչ են արել Բարզանիին մի կողմ դնել հանրաքվեի արդյունքներն ու ակտիվ քայլեր ձեռնարկել տարածաշրջանի անվտանգությունը պահպանելու համար:
«Եթե Բարզանին ու քրդական կառավարությունը հնարավորինս արագ հետ չկանգնեն այս սխալ քայլից, ապա պատմության մեջ կմնան որպես տարածաշրջանն էթնիկ ու կրոնական պատերազմի մեջ ներքաշած անամոթներ: Ամեն ինչ կավարտվի, երբ մենք փակենք նավթի ծորակները. նրանց բոլոր եկամուտները կանհետանան: Նրանք ի վիճակի չեն լինի սնունդ հայթայթել, երբ մեր բեռնատարները դադարեն Իրաքի հյուսիս գնալ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Սրան ի պատասխան Բարզանին հայտարարել է, որ հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո իրենք պատրաստ են բանակցային գործընթաց սկսել Բաղդադի հետ: Բարզանիի խոսքով՝ սպառնալիքների միջոցով հնարավոր չէ ինչ-որ բան լուծել:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 5 մլն 200 հազ. ընտրող: Նշվում է, որ թուրքմենների մեծ մասը բոյկոտել է հանրաքվեն, մեծ ակտիվություն չեն ցուցաբերել նաև Քիրկուկի արաբները, մինչդեռ քիրկուկցի քրդերը վճռականորեն օգտագործել են իրենց ձայնը:
Նշենք, որ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպմանն առաջարկել էին հետաձգել հանրաքվեն: Նա, սակայն, հայտարարել էր, որ հանրաքվեն կկայանա նշանակված ժամկետներում, եթե նրան չառաջարեն այլընտրանք:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր Իրաքյան Քուրդիստանին՝ հայտարարելով, որ մի գիշեր կարող են անսպասելի խուժել երկրի տարածք:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55