Վերջին օրերին ամենքի ուշադրությունը սևեռված է Ջավախքի Գումբուրդո գյուղին, ուր տեղ են գտել բախումներ հայերի և վրաց ջոկատայինների միջև: Առճակատման պատճառը հայկական խաչքարի տեղադրումն էր: Ստեղծված իրավիճակի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանի հետ:
– Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում և օտար, անդրադառնում են Գումբուրդոյի դեպքերին, ներկայացվում են տարբեր պատճառներ: Որն է, սակայն, իրական պատճառը Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների:
– Այն, ինչ տեղի ունեցավ Ջավախքի Գումբուրդո գյուղում, ցավալի է: Կատարվածի առնչությամբ խորապես մտահոգված է Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մեր ժողովուրդը:
Խնդիրը հետևյալն է: Գումբուրդո գյուղի եկեղեցու շրջակայքում ամփոփված են եղել ննջեցյալներ: Վերջին շրջանում վերանորոգման շինարարական աշխատանքներ են իրականացվել, որոնց ընթացքում գերեզմանները քանդվել և ննջեցյալների աճյունները շինարարական մնացորդների հետ տեղափոխվել են այլ վայր:
Տեղեկանալով այս մասին՝ գյուղացիները երեք տասնյակից ավելի պարկերի մեջ հավաքել են աճյունները և ամփոփել եկեղեցու տարածքում՝ ցանկանալով նաև վերահուղարկավորման վայրում կանգնեցնել խաչքար:
Խաչքարի տեղադրումն արգելվել է իրավապահների կողմից, ինչը պատճառ է դարձել այս տհաճ միջադեպի և որոշակի լարվածություն առաջ բերել:
– Ի՞նչ քայլեր են կատարվում` հարթելու ստեղծված անցանկալի իրավիճակը:
– Նախ կուզենք տեղեկացնել, որ խաչքարի տեղադրման հարցը երկար ժամանակ է, որ բերված է վրաց կողմի ուշադրության: Այս կապակցությամբ ինչպես վրաց իշխանությունների, այնպես և Վրաց եկեղեցու ներկայացուցիչների հետ քննարկումներ են տեղի ունեցել Վիրահայոց թեմի ներկայացուցիչների մակարդակով: Հարցն արծարծվել է նաև սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի հանդիպմանը:
Վիրահայոց թեմի առաջնորդը շարունակում է հանդիպումները վրացական իշխանությունների և եկեղեցու ներկայացուցիչների հետ՝ հանդարտության մեջ խնդիրը բարվոք լուծման առաջնորդելու և լարվածությունը թուլացնելու համար:
Հույս ունենք, որ վրաց իշխանությունների, Վրաց Ուղղափառ Եկեղեցու և հայոց թեմի համատեղ ջանքերով խնդիրը կկարգավորվի և Գումբուրդոյի մեր ժողովրդին հնարավորություն կընձեռնվի, ազգային ընկալյալ ավանդույթի համաձայն, պատշաճ հարգանք դրսևորել իրենց ննջեցյալների նկատմամբ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55