Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Գալիփ Էնսարիօղլուն, խոսելով Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի մասին, նշել է, որ նման քայլով Քրդստանի իշխանությունները չեն ցանկանում միանգամից անկախ պետություն հռչակել իրենց, այլ ջանում են կարևոր խաղաքարտ ունենալ իրենց ձեռքում՝ Բաղդադի հետ բանակցությունների գնալուց առաջ:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, դիարաբեքիրցի իշխանամետ քաղաքական գործիչը նաև հավելել է, որ Թուրքիայում քրդական հանրաքվեի դեմ ծայր առած ազգայնական հակազդեցությունն անտեղի է, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ինքն արդեն թուլացրել է Իրաքյան Քրդստանի դեմ իր կոշտ հռետորաբանությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:
Էրդողանը սպառնացել էր տնտեսական պատժամիջոցներով սովի մատնել Քրդստանի ժողովրդին և չէր բացառել ռազմական միջամտությունը
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55