«Այսօրվա խաղը թիմին հաստատ չի կարող օգուտ տալ, որովհետև մենք իրոք շատ վատ խաղացինք: Ավելի լավ կլիներ, որ մենք մարտավարական սխալներ թույլ տայինք և պարտվեինք, ու այդ դեպքում մեղադրեին մարզչին, քան մենք պարզ սխալների պատճառով նման հաշվով պարտվեինք Լեհաստանին: Այս խաղը հաստատ պետք է մոռանալ»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ նախօրեին Հայաստան-Լեհաստան հանդիպման ավարտից հետո կայացած ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումն ավարտվել է 1:6 հաշվով՝ հօգուտ հյուրերի:
Հարցին, թե այս իրավիճակից ելքը ո՞րն է, նա ասել է. «Այս պահին շատ դժվար է այդ հարցին պատասխանել: Ելքի համար մենք պետք է շատ ուժեղ ներքին առաջնություն ունենանք, մեր ֆուտբոլիստները խաղան եվրոպական ավելի բարձրակարգ ակումբներում: Ելքը դա է, որն այս պահին անհնար է: Բայց ինչպես ասում են՝ հույսը վերջում է մահանում: Մնանք հույսով»:
Նա նշել է, որ սա ֆուտբոլ է, և հոգեբանական առումով շատ բարդ է, երբ թիմը երկրորդ րոպեին գոլ է բաց թողնում. «Այնուհետև թիմը կարծես սկսեց վերականգնվել, բայց հանկարծ պարզ սխալ, ու 0-2: Հետո արդեն շատ բարդ էր վերականգնվելը: 0-3-ից հետո գոլ խփեցինք, և կարծես թե ինչ-որ շարժ նկատվեց խաղում: Իսկ չորրորդ գոլը կարելի է ասել կոտրեց մեր թիմի ողնաշարը: Միակ ելքն այն է, որ պիտի փորձենք նման տարրական սխալներ այլևս թույլ չտալ: Ամենակարևորն այն է, որ բոլոր ֆոտբոլիստները սկսկեն իրենց վրա աշխատել: Խաղից հետո մարզիչը կարող է պատասխանել լրագրողների հարցերին, դա նրա գործն է, բայց ժամանակն է, որ ֆուտբոլիստները նույնպես պատասխանատվություն վերցնեն իրենց վրա»:
Հարցին, թե հոգեբանորեն ի՞նչ վիճակում եք գտնվում և արդյոք կարո՞ղ եք հոգեբանորեն պատրաստել տղաներին Ղազախստանի դեմ խաղին, Ա. Պետրոսյանն ասել է. «Որպես մարզիչ՝ սա իմ ամենացավալի պարտությունն էր: Այլընտրանք չունենք: Պարտավոր ենք վերականգնվել և դրական արդյունքով ավարտենք այս ընտրական փուլը»:
Պատասխանելով հարցին, թե կարելի՞ է այս կազմի հետ հաջորդ ընտրական փուլի համար հույսեր կապել, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ասաց. «Ոչ։ Իմ կարծիքով մեր թիմին «թարմություն» է պետք: Նայում եմ մեր մինչև 21 տարեկանների հավաքականին, և, ինչպես գիտեք, այնտեղ հիմնականում խաղում են Առաջին խմբի ֆուտբոլիստներ: Միակ մեր ելքը տեսնում եմ դրսից նոր ֆուտբոլիստներ բերելն է: Այս կազմով բարդ կլինի պայքարել անգամ Ազգերի Լիգայում: Ունենք շատ տաղանդավոր և երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց աճ չի նկատվում նրանց մոտ: Միգուցե բավարարվում են, որ խաղում են Բարձրագույն խմբում կամ մինչև 21 տարեկանների հավաքականում: Կարծում եմ, որ ֆուտբոլիստն է իր աճի համար պատասխանատու: Նրանք պետք է լավ խաղան, աճ գրանցեն, նոր մենք նրանց հրավիրենք հավաքական»:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32