Առաջին անգամ կազմակերպված հաշմանդամ մարզիկների սեղանի թենիսի Երևան քաղաքի բաց առաջնությանը մասնակցել են հաշմանդամ թենիսիստներ մայրաքաղաքից, ՀՀ մարզերից և Արցախից: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացված այս ստուգատեսի նպատակը հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին մարզական տարատեսակ միջոցառումներին ներգրավելն ու նրանց համար ակտիվ ժամանց ապահովելն է: Առաջնության ընթացքին հետևել են Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը և «Երևանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ տնօրեն Հրանտ Ենոքյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով մրցումների կազմակերպիչներին ու մասնակիցներին` Գոռ Վարդանյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս խթանելու է մայրաքաղաքի ակտիվ մարզական առօրյան և, մասնավորապես, հաշմանդամ մարզիկների միջև անցկացվող տարբեր առաջնությունները: Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանն էլ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին ցուցաբերած աջակցության համար, նշել է, որ հաշմանդամ մարզիկներին ցուցաբերվող աջակցությունը պարտավորեցնող է հետագայում ավելի լավ արդյունքների հասնելու ու Հայաստանը միջազգային մրցաշարերում հավուր պատշաճի ներկայացնելու տեսակետից: Կամո Դավթյանը քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանին է հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված շնորհակալագիրը՝ հաշմանդամ անձանց սեղանի թենիսի Երևանի բաց առաջնությանն աջակցելու, հաշմանդամային սպորտի զարգացման և մասսայականացման գործում ներդրած ավանդի համար:
Մրցումների արդյունքներով աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Մելանյա Ղազարյանը, երկրորդը արցախցի մարզուհի Արմինե Մարտիրոսյանն էր, երրորդը` Էլեն Սարգսյանը Երևանից: Անվասայլակավոր թենիսիստների պայքարում առաջին երեք տեղերն զբաղեցրել են Նուբար Կիրակոսյանը, Հունան Հունանյանը և Սողոմոն Ներսիսյանը: Ոչ սայլակավոր հաշմանդամ մարզիկներից ամենաուժեղը երևանցի Գևորգ Բեգլարյանն էր: Երկրորդ տեղն է զբաղեցրել սպիտակցի Տիգրան Պետրոսյանը, իսկ երրորդը՝ Արթուր Գալստյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32