Թուրքական լրատվամիջոցները երկրի ԶՈՒ գլխավոր շտաբում աղբյուրների հղումով գրում են, որ ավարտվել են Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Հաղորդվում է, որ սիրիական Իդլիբ քաղաքում գործողությունը կարող է սկսվել առաջիկա օրերին։
Սպասվում է, որ դրանք կանցկացվեն «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման հետ համատեղ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի գրասենյակից հայտնել էին, որ Անկարան պատրաստ է դիմակայել յուրաքանչյուր սպառնալիքի, որը կարող է հայտնվել իր սահմաններին։ Ինչպես հայտնել էին գրասենյակից, «լինելով տարածաշրջանային գերտերություն՝ Թուրքիան ունի լիիրավ իրավունք գործել իր պետական ու ազգային շահերից ելնելով»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է իրականացնել «Եփրատի վահան» ռազմական գործողության կրկնությունը։
Հիշեցնենք, որ 2016թ.-ի օգոստոսի 24-ին թուրքական հատուկ նշանակության ուժերը մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցել են «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարել է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։ Այս տարվա մարտի վերջին Թուրքիայի վարչապետը հայտարարել էր գործողության ավարտի մասին։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55