Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը խոսել է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորման մասին։
Ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի՝ լրագրողների հետ զրույցում Բասսը նշել է, որ ամերիկացի աշխակցի ձերբակալմամբ Թուրքիայի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ցանկանում են վրեժ լուծել ԱՄՆ-ից: Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը:
Նա, անհանգստություն հայտնելով ամերիկացի աշխատակցի ձերբակալման առնչությամբ, մասնավորապես ասել է.
«Ինձ խորապես անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիայի կառավարությունից ոմանք նախընտրում են, որ այս գործը քննվի մամուլի միջոցով, այլ ոչ թե դատարանի առջև: Ըստ իս՝ սա արդար չէ, ավելի շատ նման է վրեժի: Համոզված եմ, որ ամերիկացի աշխակցին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Հավատում եմ նաև նրան, որ այդ մեղադրանքները հաստատող ապացույցներ ի հայտ չեն գա»:
Նա շեշտել է, որ ազատ և ուժեղ մամուլը ժողովրդավար հասարակության հիմքն է հանդիսանում և այդ առումով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հսկայական տարբերություն կա:
Վերջում նա նկատել է տվել, որ իր մամուլի ասուլիսի ժամանակ ոչ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներն են հրավիրված եղել, քանի որ որոշ թուրքական լրատվամիջոցներ չեն պահպանում լրագրողական էթիկան: Ամերիկացի դեսպանի դիտարկմամբ՝ թուրքական որոշ լրատվամիջոցներ ոչ օբյեկտիվ են և նախընտրում են հորինվածնքեր տարածել:
Հիշեցնենք, որ Թոփուզին մեղադրանք էր առաջադրվել «Քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով երկրի անվտանգությանը, ներքին կամ արտաքին քաղաքական շահերին վերաբերող գաղտնի տեղեկություններ տրամադրելու» ինչպես նաև «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ» հոդվածների հատկանիշներով:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44