ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միայն մի բան կաշխատի» Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում Փհենյանի հետ ԱՄՆ նախորդ վարչակազմերի անարդյունք բանակցություններից հետո, հայտնում է Reuters գործակալությունը:
«Նախագահները և նրանց վարչակազմերը խոսում էին Հյուսիսային Կորեայի հետ 25 տարի, համաձայնություններ էին ձեռք բերվում և հսկայական գումարներ վճարվում: Չաշխատեց, համաձայնությունները խախտվել են մինչև թանաքը կչորանար՝ հիմարացնելով ԱՄՆ-ի կողմից բանակցողներին: Կներեք, բայց միայն մի բան կաշխատի այս դեպքում»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:
Թրամփը չի հստակեցրել, թե ինչ նկատի ուներ, բայց նրա խոսքերը ևս մեկ անգամ թերևս վկայում են, որ նրա մտքին ռազմական գործողությունն է, գրում է գործակալությունտը:
Թրամփը նախկինում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն անհրաժեշտության դեպքում իրեն և իր դաշնակիցներին Փհենյանի միջուկային սպառնալիքներից պաշտպանելու համար «ամբողջովին կոչնչացնի» Հյուսիսային Կորեան:
Դոնալդ Թրամփի հայտարարությունից ժամեր անց հյուսիսկորեական պետական լրատվամիջոցները հաղորդել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հայտարարությունը, որի ընթացքում նա նշել է, որ իր միջուկային զենքերը «հզոր կանխարգելիչ միջոց են», որոնք երաշխավորում են իր ինքնիշխանությունը:
«Հյուսիսային Կորեայի միջուկային զենքերը «հզոր կանխարգելիչ միջոց են, որոնք ամուր պաշտպանում են խաղաղությունն ու անվտանգությունը Կորեական թերակղզում և Հյուսիսարևելյան Ասիայում»,- ասել է Կիմը՝ խոսելով «ԱՄՆ-ի իմպերիալիստների միջուկային սպառնալիքների մասին»:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55