Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկն ԱԱ-2018-ի ընտրական փուլի` Հայաստանի հետ անցկացրած խաղից հետո կիսվել է տպավորություններով:
Աստանայի «Աստանա-Արենա» մարզադաշտում երեկ կայացած խաղը, հիշեցնենք, ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով.
«Կցանկանայի նշել, որ տղաները ջանացին, ցուցադրեցին իրենց լավագույն կողմերը: Ցանկանում եմ նրանց շնորհակալություն հայտնել խաղի համար:
Կարող էինք ինչպես հաղթել, այնպես էլ` պարտվել: Բավականին նյարդային խաղ էր: Ամեն դեպքում, կընդգծեմ մեր ֆուտբոլիստների նվիրվածությունը: Թիմը պետք է օգտագործի իր ունեցած պահերը:
Առաջին կեսում էլ լավ պահեր ունեցանք. օրինակ` Ազատ Նուրգալիևի պահը, երբ վերջինս մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի հետ: Այստեղ շատ բան կարող է որոշել նույնիսկ մեկ պահը: Գոլ խփիր և խաղի սցենարը կփոխվի: Այն բանից հետո, երբ մենք սկսեցինք զիջել հաշվի մեջ, փորձեցինք վերակառուցել խաղը:
Հայերը ունեցան պահեր, գոլ խփեցին. սա այն բանի արդյունքն էր, որ մեր եզրային պաշտպանների միջև անհամաձայնություն եղավ:
Ամեն դեպքում շնորհակալ եմ իմ թիմին այս խաղի համար»,- Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում «Kazfootball.kz»-ը:
Բորոդյուկը խոսել է նաև այն մասին, որ Հայաստանի հետ խաղն իր թիմն անցկացրել է առանց մի քանի առանցքային ֆուտբոլիստների.
«Տղաները կռվում էին իրենց երկրի համար. սա անկասկած: Մեր ֆուտբոլիստները մարտական ոգի ունեն: Ես արդեն ասել եմ, որ ֆուտբոլում անփոխարինելի խաղացողներ չկան, բայց մի շարք առաջարների կորուստն իրենն ասաց, և մենք այսօր զգում էինք նրանց կարիքը»- եզրափակել է իր խոսքը Ալեքսանդր Բորոդյուկը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44