Ֆրանսիան չի ճանաչի Կատալոնիան, եթե շրջանը միակողմանի կերպով անկախություն հռչակի: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոն, հայտնում է Reuters գործակալությունը:
«Եթե Կատալոնիան անկախություն հռչակի, այն կլինի միակողմանի, և դա չի ճանաչվի»,- հայտարարել է Լուազոն CNews հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Կատալոնիայի ճակատագիրը չի կարող որոշվել ընդամենը մեկ շաբաթ առաջ անկախության շարժման կողմից կազմակերպված քվեարկությամբ»,- ասել է ֆրանսիացի նախարարը: Լուազոյի խոսքերով՝ այդ ճգնաժամը պետք է լուծել իսպանական քաղաքականության բոլոր մակարդակներում երկխոսության միջոցով:
Այդկերպ միակողմանի կերպով անկախության հռչակումից հետո անկախությունը ճանաչելու հապճեպ որոշումը կնշանակեր, որ Ֆրանսիան փախչում է պարտականություններից, հավելել է Լուազոն:
Նախարարի խոսքերով՝ եթե անկախությունը ճանաչվեր, ինչը չի քննարկվում, առաջին հետևանքը կլիներ այն, որ Կատալոնիան ավտոմատ դուրս կգար Եվրամիությունից:
Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին և ուղեկցվել է իրավապահ մարմինների հետ հանրաքվեի խաղաղ մասնակիցների բախումներով: Հաղորդվել է, որ բախումների ընթացքում վիրավորվել է հանրաքվեի 844 մասնակից և 33 ոստիկան:
Հանրաքվեի ընթացքում անկախացման կողմնակիցները հաղթանակ են տարել 90 տոկոս ձայնով, չնայած հանրաքվեին քվեարկել է քվեարկելու իրավունք ունեցողներից կեսից քիչը:
Մադրիդը հայտարարել է, որ մտադիր չէ բանակցություններ վարել Բարսելոնայի հետ, քանի որ չի ճանաչում այդ հանրաքվեի օրինականությունը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55