Իրանը երկուշաբթի սպառնացել է ԱՄՆ-ին «ջախջախիչ» պատասխան տալ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկելու դեպքում, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք հուսով ենք, որ Միացյալ Նահանգները չի անի այդ ռազմավարական սխալը»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Քասեմին:
«Եթե նրանք դա անեն, Իրանի արձագանքը կլինի վճռական և ջախջախիչ»,- ընդգծել է պաշտոնյան:
Ավելի վաղ կիրակի Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ զորքերի նկատմամբ կվարվի ինչպես ԻՊ-ի ահաբեկիչների դեմ, եթե Վաշինգտոնը սև ցուցակում ընդգրկի իր կառույցը: Նա նաև նշել է, որ տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժերը կհայտնվեն վտանգի տակ:
«Ինչպես մենք հայտարարել ենք ավելի վաղ, պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի նոր օրենքի իրականացման դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի հեռացնել իր տարածաշրջանային բազաները իրանական հրթիռների 2000 կիլոմետր շառավղից»,- ասել է գլխավոր հրամանատարը:
Նշենք, որ ԻՀՊԿ-ի հետ կապված անհատներն ու կազմակերպություններն արդեն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ԱՄՆ-ի ցանկում են, բայց ինքը՝ կազմակերպությունը՝ ոչ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է նոր պատժամիջոցներ հայտարարել Իրանի դեմ, ինչպես նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:
Ուրբաթ օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի Իրանի հրթիռային փորձարկումներին, «ահաբեկչության» աջակցությանը և կիբերգործողություններին ի պատասխան ԱՄՆ-ի նոր արձագանքի մասին:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55