Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ կմասնակցի հեծանվահրապարակի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Ստեփանյանն այժմ մարզումներ է անցկացնում Օլիմպավանում: Աշխարհամասի առաջնությունում նա հանդես կգա անձնական մարզչի՝ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ:
Մարզչի կարծիքով՝ Էդգարն իսկական մարտիկի բնավորություն ունի եւ պատրաստ է պայքարել մինչեւ վերջ.
«Շատ ուժեղ առաջնություն է, որին մասնակցում են օլիմպիական խաղերի, աշխարհի առաջնության չեմպիոններ ու մրցանակակիրներ: Շատ եմ ցանկանում, որ Էդգարի նորամուտը մեծահասակների առաջնություն հաջող լինի: Նա լավ է տրամադրված, սիրում է պայքարել: Մինչեւ առաջնության մեկնարկը Էդգարը լավ մարզավիճակում կլինի»,- նշեց Արմեն Գյոզալյանը:
Եվրոպայի առաջնությունում Ստեփանյանը նախնական հայտավորված է չորս մրցաձեւում՝ սկրեչ, օմնիում, 4 կմ հետապնդումով եւ խմբակային վազք.
«4 կմ հետապնդումով եւ խմբակային վազք մրցաձեւերի միջեւ դադարը քիչ է: Գուցե, դրանցից մեկը բաց թողնենք, մրցավայրում կհասկանանք: Մեր բուն նպատակն օմնիումն է:
Էդգարը պետք է միավորներ վաստակի՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու թույլտվություն ստանալու համար, որտեղ խաղարկվելու են Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշեր»,- ասաց մարզիչը:
Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կկայանա Բեռլինում հոկտեմբերի 18-22-ը: Ստեփանյանը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 15-ին:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44