Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակցի ձերբակալությունը «Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վաղեմի համագործակցությունը խաթարելու թուրք որոշ պաշտոնատար անձանց փորձ է»: Այսպիսի կարծիք է հայտնել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը: Նրա հայտարարությամբ տեսանյութը հրապարակված է Անկարայում ԱՄՆ դեսպանատան YouTube-յան էջում:
«Այդ ձերբակալությունը շատ հարցեր է առաջացնում, տպավորություն է ստեղծվում, որ որոշ պաշտոնատար անձանց նպատակն է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վաղեմի համագործակցությունը խաթարելը: Եթե իսկապես այդպես է, այդ իրավիճակը հարուցում է դիվանագիտական առաքելությունում աշխատող կամ այցով ժամանած մարդկանց մտավախությունները»,- ասել է նա:
Դեսպանն ասել է, որ ինքը «չգիտի՝ արդյոք տվյալ դեպքը եզակի է, թե պետք է սպասել հյուպատսություններում աշխատող Թուրքիայի քաղաքացիների նոր ձերբակալությունների»:
Բասի խոսքով՝ «այդ հարցի քննարկումը կախված կլինի այն քննարկումներից, որոնք կանցկացվեն ԱՄՆ-ի և Թուրքիայի կառավարությունների միջև իրենց աշխատակցի ձերբակալության պատճառների վերաբերյալ»:
Երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության ևս մեկ աշխատակցի ձերբակալության արտոնագիր են տվել: Նրան կասկածում են գյուլենականների հետ կապ ունենալու մեջ, որոնց մեղադրում են Թուրքիայում 2016 թ. հուլիսին պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ:
Հոկտեմբերի 4-ին Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մետին Տոպուզը «սահմանադրությունը խախտելու» և «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը տապալելու փորձի» մեղադրանքով:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44