Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին հերքել է իր մահվան մասին հաղորդումները: Facebook-ում երգչի պաշտոնական էջում հայտնվել է հետեւյալ գրությունը. «Հակառակ ռուսական ԶԼՄ-ների մի քանի սխալ հաղորդագրությունների, Դմիտրին ողջ է եւ գտնվում է տանը: Նա սպասում է ծնողների ժամանմանը Լոնդոն եւ նրանց հետ իր ծննդյան օրվա տոնակատարությանը»:
Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն առանց աղբյուրը նշելու հայտնել էր, որ Խվորոստովսկին մահացել է: Դրանից հետո սենատոր Ելենա Միզուլինան եւ երգիչ Սերգեյ Լազարեւը իրենց ցավակցությունն են հայտնել: Դմիտրի Խվորոստովսկու մահվան լուրը հերքել է նաեւ երգչի տնօրեն Մարկ Խիլդրյուն: Իր հերթին երգչի կինը՝ Ֆլորանս Խվորոստովսկայան ասել է, որ իր ամուսինը ողջ է եւ գտնվում է տանը:
2015 թվականի հունիսին Խվորոստովսկու մոտ հայտնաբերել են ուղեղի ուռուցք: Նա բուժում է անցել բրիտանական կլինիկայում եւ բեմ վերադարձել: 2016 թվականի աշնանը քիմիաթերապիայի բուժընթաց անցնելու անհրաժեշտության պատճառով երգիչը չեղարկել էր իր ելույթը «Սիմոն Բոկանեգրա» բեմադրության մեջ Վիեննայի օպերայում: Բուժումից հետո իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 16-ին, նա բեմ է բարձրացել Մայնի Ֆրանկֆուրտում: 2017 թվականի հունիսին Խվորոստովսկին համերգ է տվել Կրասնոյարսկում: Մոսկվայի պետական կոնսերվատորիայում սեպտեմբերի 26-ին նշանակված ելույթը չեղյալ է հայտարարվել:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44