ԱՄՆ-ն Ռուսաստանի սահմանների մոտ փաստացիորեն մի ամբողջ դիվիզիա է տեղակայել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ անցկացված ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժություններն ուղեկցվել են արևմտյան ԶԼՄ-ների հիստերիայով՝ դրանց «ոչ թափանցիկության», զինված ուժերի «հիբրիդային» գործողությունների, ինչպես նաև այն մասին, որ Ռուսաստանը թողել է իր «հարվածային խմբավորումը» Բելառուսում:
Կոնաշենկովը նշել է, որ այդ ընթացքում Լեհաստանում և մերձբալթյան երկրներում «Արևմուտք-2017» զորավարժությունների ֆոնին տեղի էր ունենում «Ատլանտյան վճռականություն» գործողության ծրագրի համաձայն տեղակայված ԱՄՆ զինված ուժերի 3-րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի ռոտացիան: Այդ բրիգադի ամբողջ տեխնիկան պետք է մնար, իսկ անձնակազմը պետք է փոխարինվեր ԱՄՆ զինված ուժերի 2-րդ զրահապատ տեխնիկայի բրիգադի զինծառայողներով:
Կոնաշենկովը նշել է, որ Ռուսաստանի նախապատրաստվող ներխուժման մասին խոսակցությունների ֆոնին Լեհաստան առանց աղմուկի ժամանել է 2-րդ բրիգադը և տեղակայվել այնտեղ իր տեխնիկայով: Միևնույն ժամանակ, Լեհաստանում և մերձբալթյան պետություններում մնացել է նաև 3-րդ բրիգադի թողած ռազմական տեխնիկան:
«Այդկերպ, չնայած ռուսական սահմանների մոտ տեղակայվող զորքերի «աննշանության» մասին ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի բոլոր հայտարարություններին, դե ֆակտո այժմ տեղակայված է արդեն ոչ թե բրիգադ, այլ ԱՄՆ ԶՈւ մի ամբողջ դիվիզիա»,- նշել է Կոնաշենկովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Մոսկվայի հաջորդ թիրախը լինելու է Բելառուսը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է գրավել Բելառուսը «Արևմուտք-2017» ռազմավարական զորավարժությունների ընթացքում:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55