Վերջին տարիներին բարերար Սամվել Կարապետյանը միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարում Հայաստանի տնտեսության ամենատարբեր բնագավառներում, որոնք միշտ չէ,որ տեղավորվում են բիզնեսի տրամաբանության մեջ: Սամվել Կարապետյանի ներդրումները ավելի շատ ոչ թե փող աշխատելու խնդիր են լուծում, այլ` բարերարը ներդրումներ է կատարում պրոբլեմների մեջ հայտնված, հաճախ նաև Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում:
Այս տրամաբանությամբ Սամվել Կարապետյանը ձեռք բերեց անդունդի եզրին կանգնած ՀԵՑ-ը (կան գնահատականներ, որ ՀԵՑ-ը այնպիսի իրավիճակում էր հայտնվել , որ Հայասաստանում քաղաքացիները 24- ժամյա հոսանք ունենալու ռիսկի առջև էին կանգնած) և իր առջև նպատակ դրեց ոչ միայն առողջացնելու ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցը ,այլև` բարձրացնելու Հայաստանի էներգետիկ անվտանգության նշաձողը. գործարարը ֆինանսավորում է արևային էներգիայով հոսանք ստանալու տեսլականը , արդեն իսկ հայտարարել է սովետական տարիներին պլանավորված , բայց այդպես էլ կյանքի չկոչված Դեբեդ գետի վրա հզորագույն ՀԵԿ-ի կառուցման մասին:
Ավելի պարզ, Սամվել Կարապետյանի` Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումները նպատակ ունեն էներգետիկ համկարգը կտրել կամ գոնե նվազեցնել կախվածությունը ռուսական գազի ասեղից:
Վերջերս Սամվել Կարապետյանը չսեփականաշնորհեց, բայց իր ուսերին վերցրեց ԲԵՑ-ի կառավարումը, որը լրացուցիչ ֆինանսական нагрузка է գործարարի համար, բայց` ֆինանասական թեթևացում պետական բյուջեի մասով :
Սամվել Կարապետյանը գնեց բաժնեմաս Յուքոմ ընկերությունում, որտեղ ևս լրջագույն ֆինանասական ներդրումների և ամբիցիոզ ծրագրերի կարիք կա : Տարիների ընթացքում ՍամվելԿարապետյանը բազմաթիվ այլ ներդրումներ ևս կատարել է գյուղատնտեսությունից մինչև նորաոճ մոլեր, այսօր նաև աջակցում է Սամվել Ալեքսանյանին` զարգացնելու Հայասատանի տեքստիլ արդյունաբերությունը , էլ չենք խոսում Հայաստանի տեղական արտադրության համար` Ռուսաստանում շուկաներ գտնելու գործարարի ջանքերի մասին:
Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի ներդրումները Հայաստանում լոկ բիզնես նպատակներ չեն հետապնդում, այլ խնդիր է դրված ամեն գնով աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը և Սամվել Կարապետյանը սեփական օրինակով ճանապարհ է ցույց տալիս` Հայաստանից դուրս հարստացած մյուս գործարարներին թե` ինչպես պետք է կանգնել սեփական հայրենիքի կողքին:
Ի դեպ տեսակետը, թե Սամվել Կարապետյանը աջակցում է Հայաստանի տնտեսության վերականգնմանը` միմիայն վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու տրամբանությամբ, անհեթեթ է քանզի բարերարը Հայաստանում ներդրումներ կատարել է և՛ Տիգրան Սարգսյանի, և՛ Հովիկ Աբրահամյանի վարչապետության շրջաններում ևս, և առհասարակ Հայաստանում նրա գործունեության ակտիվացումը համընկնում է Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու ժամնակաշրջանին:
Սանվել Կարապետյանը դարձել է Հայաստանի տնտեսության կրիզիս մենեջերը ...
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01