ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի այցը Բելառուս, որը պետք է կայանար հոկտեմբերի 17-ին, տեղափոխվել է: Այդ մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Բելառուսում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հանը հոկտեմբերի 17-ին այցի ընթացքում կհանդիպի երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ՝ առաջիկա «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի առաջնահերթությունները և ԵՄ-ի ու Բելառուսի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու համար:
«Մենք ԵՄ-ի ներկայացուցչությունից ստացել ենք ծանուցում, որ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Հանի այցը Մինսկ հետաձգվում է՝ հաջորդ շաբաթ Եվրոպական խորհրդի նիստի նախաշեմին անսպասելի, բայց շատ կարևոր նախապատրաստական հանդիպումների առնչությամբ»,- ասված է Միրոնչիկի մեկնաբանությունում:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Մինսկում ափսոսանք են հայտնում այցի հետաձգման առնչությամբ:
«Բելառուսական կողմը հետաքրքրված է Եվրամիության հետ համագործակցության շարունակմամբ և զարգացմամբ»,- հավելել է մամուլի քարտուղարը:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44