Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, մամուլի ասուլիսում ամփոփելով Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ հոկտեմբերի 16-ին Թբիլիսիում կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ պաշտպանության ոլորտում եռակողմ հարաբերությունների լավ դինամիկա է դիտվում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև։
Հասանովը Թբիլիսի է այցելել հոկտեմբերի 16-ին երեք երկրների զինված ուժերի ղեկավարների եռակողմ բանակցությունների շրջանակներում, որոնք Վրաստանի մայրաքաղաքում տեղի կունենան հոկտեմբերի 17-ին:
Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը, Իզորիայից բացի, բանակցություններ է վարել նաեւ Վրաստանի զինուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայայի հետ:
«Մենք համագործակցության շատ լավ դինամիկա ունենք եռակողմ ձեւաչափով: Դեռ մայիսին մենք նախարարների մակարդակով Բաթումում կայացած հանդիպմանը պատրաստակամություն հայտնեցինք՝ ակտիվացնել մեր զինվորականների ներգրավումը տարբեր ձեւաչափերով զորավարժություններում: Ես ցանկանում եմ հպարտությամբ նշել, որ արդեն այս տարի մեր զինվորականները մասնակցել են համատեղ վարժանքների՝ հունիսին, իսկ այնուհետեւ՝ սեպտեմբերին: Մենք ցանկանում ենք, որ այդ դինամիկան շարունակվի եւ ապագայում էլ ավելի ինտենսիվ դառնա»,-ասել Է Վրաստանի պաշտպանության նախարարը, հաղորդել է Sputnik-ը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55