Ղազախստանի Հանրապետության ազգային տնտեսության նախարար Տիմուր Սուլեյմանովը խնդրել է չքաղաքականացնել ղազախա-ղրղզական սահմանին ստեղծված իրավիճակը, հաղորդում է Tengrinews.kz։
«Իմ կարծիքով ցանկացած երկրում տնտեսական եւ այլ շահերի պաշտպանության անհրաժեշտության համար կարող են կիրառվել ներքին միջոցներ: Որեւէ բան քաղաքականացնելու, խոսակցության առարկա դարձնելու կարիք չկա, անհրաժեշտ է պարզապես ինչպես մեր, այնպես էլ ղազախական բոլոր շահագրգիռ գերատեսչությունների գծով ուղղակի շարունակել օպերատիվ աշխատանքը եւ փորձել լուծել խնդիրը»,-կառավարության նիստից հետո հետնաբեմում հայտնել է նախարարը։ Սուլեյմանովը համաձայնել է այն պնդման հետ, որ Ղրղզստանի մեղադրանքները ԵՏՀ սկզբունքների խախտման վերաբերյալ անհիմն են։
«Մենք գործում ենք համաձայն մեր օրենսդրության եւ այն պարտավորությունների շրջանակում, որ ստանձնել ենք ԵՏՄ-ում։ Յուրաքանչյուր կողմ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդին դիմելու իրավունք ունի՝ նստելու եւ խոսելու համար։ Ես կցանկանայի միանգամից նշել, որ միջկառավարական խորհրդի եւ հանձնաժողովի խորհրդի վերաբերյալ որոշումները բացառապես կոնսենսուսով են ընդունվում։ Այսինքն, եթե կողմերից մեկը համաձայն չէ առաջարկվող որոշման հետ, ապա որոշումը չի ընդունվում։ Սա պետք է հաշվի առնել»,-պարզաբանել է նախարարը։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55