Մոսկվայում հայ տաքսու վարորդ է կալանավորվել ուղևորին թունավորման միջոցով սպանելու և թալանելու կասկածանքով: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, 29-ամյա Վահագն Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 1.5 ամիս ժամկետով կալանավորումը:
Կասկածյալի վարձակալած բնակարանի խուզարկության արդյունքում իրավապահ մարմինները հայտնաբերել են 20 բջջային հեռախոս, ուժեղ ազդեցություն թողնող 190 դեղահաբ և ձեռքի 98 ժամացույց:
Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով` «մարդու առողջությանը միտումնավոր կերպով ծանր վնաս հասցնելը, որն անզգուշորեն մահվան պատճառ է հանդիսացել» և «առողջությանը ծանր վնաս հասցնելու եղանակով թալանելը»:
2017թ. ապրիլի 9-ին Մոսկվայում հայտնաբերվել է 51-ամյա ռադիոհաղորդավար Արթուր Բիտովի դին` առանց երևացող մարմնական վնասվածքների: Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով տուժողի մահվան պատճառ է հանդիսացել թունավորումն էթիլային սպիրտից և հոգեմետ դեղահաբերից: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել հունիսին, իսկ հոկտեմբերի 16-ին որպես մեղադրյալ կալանավորվել է 29-ամյա Վահագն Կարապետյանը:
Հետաքննության տվյալներով նա 2015թ.-ից իրականացրել է մասնավոր փոխադրումներ և ուղևորներին տարբեր առիթներով առաջարկել է հանքային ջուր խմել, որի մեջ նախօրոք հոգեմետ դեղահաբեր է լցրել: Այնուհետև, սպասելով, մինչև դեղահաբերը կթողնեն իրենց ազդեցությունը, նա գողացել է նրանց թանկարժեք իրերը:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44