Իսպանիայի Նախարարների խորհուրդը հոկտեմբերի 21-ին նիստ կանցկացնի երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման համար, ինչը Կատալոնիայի իշխանություններին կզրկի լիազորություններից: Այդ մասին հոկտեմբերի 19-ին հայտնել է El Pais թերթը՝ հղում անելով վարչապետի նստավայրի հայտարարությանը։
«Կառավարությունը ձեռնամուխ կլինի Սահմանադրության 155-րդ հոդվածում շարադրված կարգի իրականացմանը…»,-ասված է դրանում: Արտահերթ հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 21-ին, որպեսզի որոշվի՝ ինչ միջոցներ են ձեռնարկվելու Կատալոնիայում իսպանացիների շահերը պաշտպանելու համար»:
Ավելի վաղ Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնը վերստին անտեսել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի պահանջը՝ պատասխանել այն հարցին, թե նա հռչակել է արդյոք Կատալոնիայի անկախությունն Իսպանիայից:
Հոկտեմբերի 19-ի իր նամակում Պուչդեմոնը հաստատել է անկախության մասին հռչակագրի կասեցումը, ինչպես նաեւ հայտարարել, որ մտադիր է Իսպանիայից Կատալոնիայի անկախությունը հռչակել, եթե Մադրիդը հրաժարվի այդ հարցի շուրջ երկխոսությունից:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Մադրիդում ստեղծվել է փորձագետների հատուկ խումբ՝ որոշելու՝ որ գործողությունները իրավաչափ կլինեն Իսպանիայի Սահմանադրությամբ նախատեսված պարտավորությունների կատարումից Կատալոնիայի հրաժարվելու դեպքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55