Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես դիմել է Ադրբեջանին`պահանջելով բացատրել, թե ինչու կյանքի չի կոչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով: Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը:
ԵԽ նախարարների կոմիտեն հիշեցրել է, որ համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 46-րդ հոդվածի երկրորդ կետի՝ կոմիտեն հսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական վճիռների կատարումը:
Անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը՝ կոմիտեն հիշեցրել է, որ Եվրոպական դատարանը համարել է, որ Մամեդովի կալանավորմամբ Ադրբեջանը խախտել է վերոնշյալ կոնվենցիայի մի շարք դրույթներ՝ կապված ընդդիմադիր գործչի ձերբակալման, մինչդատական կալանքի հետ: Դատարանը վճռել էր, որ Մամեդովի դեմ ադրբեջանական կողմի ձեռնարկած միջոցները նպատակ են ունեցել լռեցնել նրան, պատժել կառավարության գործունեության քննադատության համար:
Կոմիտեն հիշեցրել է, որ համաձայն կոնվենցիայի 46-րդ հոդվածի՝ պատասխանող կողմ հանդիսացող պետությունը պետք է ենթարկվի այն դատական գործերի բոլոր որոշումներին, որոնց տվյալ երկիրը ներգրավված է որպես կողմ: Համաձայն այդ պարտավորության՝ տվյալ երկիրը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը արձանագրված խախտումները վերացնելու նպատակով: Որպես անհրաժեշտ քայլ Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել Մամեդովին, ով, սակայն, շարունակում է մնալ անազատության մեջ:
Նախարարների կոմիտեն արձանագրել է, որ, Մամեդովին անհապաղ ազատ չարձակելով, Ադրբեջանը հրաժարվել է ենթարկվել ՄԻԵԴ վերջնական որոշմանը: Հետևաբար, ՄԻԵԴ-ը պաշտոնապես դիմել է ադրբեջանական կողմին՝ հայտնելով, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք 1302-րդ հանդիպմանը դիմելու են դատարան՝ առաջ քաշելու Ադրբեջանի կողմից պարտականությունների կատարման ձախողման հարցը: Այս կապակցությամբ նախարարների խորհուրդը Ադրբեջանից նաև պահանջել է մինչև նոյեմբերի 29-ը ներկայացնել իր կողմի տեսակետը հարցի առնչությամբ:
ՄԻԵԴ-ը 2014 թվականի մայիսի 22-ին որոշում էր կայացրել այն մասին, որ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի ձերբակալությունն ու կալանավորումը արդարացված չեն: Դատարանն Ադրբեջանից պահանջել էր ոչ միայն ազատ արձակել գործչին, այլև 22 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել նրան: Մամեդովը մինչ օրս գտնվում է բանտում:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44