Մադրիդի իշխանությունների կողմից պաշտոնից զրկված՝ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է «ժողովրդավարական դիմադրության» սկզբի մասին: Նա հրաժարվել է իշխանությունը փոխանցել՝ նշելով, որ «ժողովրդավարական հասարակությունում միայն խորհրդարաններն են նշանակում կամ հեռացնում նախագահներին»: Այս մասին հայտնում է կատալոնական TV3 ալիքը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կառավարության փոխնախագահ Սորայե Սաենս դե Սանտամարիային հանձնարարել է ղեկավարել Կատալոնիայի ժեներալիտետը:

Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝ Իսպանիայի կառավարությունը պարտականությունների կատարումից ազատում է ժեներալիտետի նախագահ Կառլես Պուչդեմոնին ու Կատալոնիայի խորհրդականներին և մինչ նոր ընտրությունների անցկացումը այդ պարտականությունները կատարելու համար նշանակում Մադրիդի պաշտոնյաներին:
Մադրիդի որոշումներն ուժ չունեն, հասկացրել է նա. «(Մենք) կշարունակենք աշխատել՝ ազատ պետություն կառուցելու համար, երաշխավորելու համար հասարակության ստեղծում, որում կլիներ ավելի քիչ անարդարություն, ավելի շատ հավասարություն և եղբայրություն աշխարհի բոլոր ժողովուրդների հետ՝ սկսած Իսպանիայի ժողովրդից, որի հետ մենք ուզում ենք հասնել փոխադարձ հարգանքի և ճանաչման»:
Պուչդեմոնը նշել է, որ Կատալոնիան իր պատմության նոր փուլ է մտնում, «որին երկիրը դեռ ոչ մի անգամ չի բախվել»: Այդ ճանապարհին «մենք պետք է պահպանենք հանգստությունը, համառությունը և հեռանկարի տեսլականը»:
Նա ընդգծել է, որ իր պաշտոնանկության որոշումը կարող է ընդունել միայն տարածքային խորհրդարանը, ով իրեն ավելի վաղ ընտրել էր այդ պաշտոնում:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44