ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնել է, որ համակողմանի աջակցություն կցուցաբերի Նյու Յորքի ոստիկանությանը հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության գործում: ԱՄՆ-ի ղեկավարը Սպիտակ տան կողմից տարածված հայտարարության մեջ ցավակցություն է հայտնել: Նա տեղի ունեցած որակել է «վախկոտ գրոհ» եւ խոստացել է՝ «շարունակել ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը»:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը տեղի ունեցածը գնահատել է «բացահայտ ահաբեկչական գործողություն»:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլլ դե Բլազիոն, ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, պատահածը որակել է «ահաբեկչության վախկոտ գործողություն՝ ուղղված անմեղ մարդկանց դեմ, որոնք չէին կասկածում՝ ինչ է իրենց սպառնում»: ԶԼՄ-ների տվյալներով՝ կատարված հարձակումը զոհերի թվով ամենախոշոր ահաբեկչական գործողությունն է դարձել Նյու Յորքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակների վրա գրոհների ժամանակներից ի վեր, որոնք տեղի են ունեցել 16 տարի առաջ:
Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին չարագործի կողմից ավտոմեքենայով կատարված վրաերթի զոհ է դարձել ութ մարդ, առնվազն 12 հոգի վերքեր են ստացել: Իշխանությունները նշում են, որ տղամարդը գործել է կանխամտածված, եւ տեղի ունեցածը որակել են ահաբեկչական գործողություն:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ գրոհն իրականացրել է մի անձ: ԶԼՄ-ները նշել են նրա անունը՝ Սայֆուլլո Սաիպով: Նա ուզբեկ է եւ ապրում է Ֆլորիդայի նահանգում: Իշխանությունները կասկածյալի ինքնությունը պաշտոնապես չեն բացահայտում: Միջադեպը տեղի է ունեցել ժամը մոտավորապես 15:05-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:05-ին) Չեմբերս-սթրիթ եւ Ուեսթ-սթրիթ փողոցների հատման վայրում՝ Մանհեթենի հարավարեւմտյան մասում: Այդ վայրը մոտ է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հուշահամալիրին:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ ահաբեկիչը բեռնատար-պիկապով, որը վարձակալել էր շինարարական նյութերի առեւտրով զբաղվող Home Depot ցանցում, մեծ արագությամբ մի քանի թաղամաս է անցել հեծանվորդների համար առանձնացված գոտիով, որը ավտոճանապարհից բաժանված է արգելապատնեշով, եւ վրաերթի ենթարկել բոլոր նրանց, ովքեր հանդիպել են իր ճանապարհին: Չարագործը բախվել է դպրոցական ավտոբուսին, ինչից հետո մեքենան կանգ է առել: Երբ տղամարդը զենքը ձեռքին դուրս է եկել վարորդական խցիկից, ոստիկանությունը կրակ է բացել նրա վրա՝ վիրավորելով որովայնի շրջանում: Նրան տեղափոխել են հիվանդանոց:
CNN հեռուստաընկերության տվյալներով՝ հանցագործը, դուրս գալով ավտոմեքենայից, գոռում էր «Ալլահ աքբար»: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակվողի մոտ եղել է գրություն, որում նա նշել է, թե գործել է հանուն «Իսլամական պետություն» խմբավորման:
Պատահարի հետեւանքով զոհվել են Արգենտինայի հինգ քաղաքացիներ եւ մեկ բելգիացի:
Պատահարից շատ չանցած ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրների, հայտնել են, որ ահաբեկչությունը կատարել է Ուզբեկստանից սերված 29-ամյա Սայֆուլլո Խաբիբուլայի Սաիպովը: CNN-ի տվյալներով՝ նա ԱՄՆ է ժամանել 2010 թվականին եւ ապրում էր Ֆլորիդայի նահանգի Թամպա քաղաքում: Միեւնույն ժամանակ, Fox News-ի տվյալներով՝ ահաբեկիչը վերջին ժամանակներս հաստատվել էր Նյու Ջերսիի նահանգում: Իշխանությունները պաշտոնապես հաստատել են միայն հանցագործի տարիքը, նրա ինքնությունը չեն բացահայտում՝ ելնելով հետաքննության շահերից:
Ստորեւ ներկայացնում ենք ռուսական НТВ ՀԸ պատրաստած տեսանյութը.
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55