Հոկտեմբերի 31-ին Դամասկոսի ալ-Քինդի կինոթատրոնում Սիրիայի «Ահֆադ Աշտար» հիմնադրամը կազմակերպել էր «Խոստում» գեղարվեստական ֆիլմի բաց ցուցադրություն, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Նորա Արիսյանը, Սիրիայի կինոարվեստի գործիչներ, կրոնական առաջնորդներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցադրությունից առաջ ելույթ ունեցավ դեսպան Արշակ Փոլադյանը: Նա հանգամանալից ներկայացրեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թեման՝ վեր հանելով այդ դաժան ոճրի ռազմաքաղաքական նախադրյալները, ինչպես նաև կայսրության հայատյաց քաղաքականությունը: Ապա, դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ներկայիս Թուրքիայի հակահայկական դիրքորոշմանը և ժխտողական քաղաքականությանը՝ նշելով, որ հակառակ թուրքական սադրանքների, այնուամենայնիվ, Հայրենիք-Սփյուռք համագործակցության արդյունքում վերջին տասնամյակներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մտել է նոր փուլ:
Դեսպանը նշեց, որ 2015թ.-ին Հայաստանում և ողջ աշխարհում նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որն ուղերձ դարձավ աշխարհի քաղաքակիրթ հասարակությանը: Այս կապակցությամբ նա առանձնահատուկ ընդգծեց 2015թ.-ի ապրիլի 15-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը, ինչպես նաև վերջինիս այցը Հայաստան 2016թ.-ի հունիսի 24-ին:
Դեսպան Փոլադյանը շեշտեց, որ թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականության, պատմական իրողությունները նենգափոխելու և գլխիվայր շրջելու փորձերի պայմաններում բացառվում է որևէ տեսակի երկխոսություն Թուրքիայի իշխանությունների հետ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ:
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցեցին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Նորա Արիսյանը և սիրիացի անվանի ռեժիսոր Բասել ալ-Խատիբը: Քննարկմանն ընդգծվեց, որ պատմական իրողությունները ներկայացնող «Խոստում» ֆիլմը, ընդհանուր առմամբ, հաջողված աշխատանք է և, հիրավի, հանդիսանում է Հայոց ցեղասպանության մասին պատմող վերջին տարիներին նկարահանված լավագույն կինոնկարներից մեկը: Միաժամանակ, բարձր գնահատական տրվեց ֆիլմի գաղափարաթեմատիկ բովանդակությանն ու գեղարվեստական արժանիքներին:
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55