ARM | RUS |

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

09.10.25 | 09:42

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ «Arthur brothers»-ի եղբայրներից Արտակ Սարգսյանը որոշել է քաղաքական գործունեություն ծավալել և կուսակցություն է հիմնում։ Մեր ունեցած տեղեկություններով, նրան խոչընդոտում են դա անել։ Նշենք նաև, որ Արտակ Սարգսյանը ներկայում տնային կալանք է կրում։ Մի շարք հարցերի մասին զրուցեցինք նրա հետ։ Վերջինս նշեց՝ քրեական գործը նախաքննության փուլում է։ «Առավելագույն ժամկետը մեկ տարի էր, բայց վարույթն իրականացնող մարմինն արդեն 3-րդ անգամ ժամկետը կասեցրեց։ Համարյա մեկ տարի վեց ամիս է, ինչ նախաքննությունն ընթանում է։


Օրերս նոր նամակ ստացա, որ էլի չորս ամսով կասեցնում են ժամկետը։ Իրավունք ունեն մինչև 2 տարի կասեցնել»,«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։ Ընդգծում է՝ սրա հիմնական պատճառն իրեն փողոցային պայքարից հեռու պահելն է, ճնշումներն են։ «Երբ վարչական հսկողության տակ էի, ժամանակ առ ժամանակ մարդ էին ուղարկում՝ ասելով, թե այս իրավիճակը, կարգավիճակը քո դուրը գալի՞ս է։ Ասում էին. «Արի, դու հրաժարվիր քաղաքական հայացքներիցդ, բրասլետը հանենք, գնա քո Քենիան, առոք-փառոք ապրում էիր, ի՞նչ գործ ունես այստեղ»։ Հիմա ստեղծում են մի իրավիճակ, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը վտանգավոր է։ Ասում են՝ թող, մենք մեր գործն անենք, ի՞նչ գործ ունես, բայց ո՞ւմ թողնես հայրենիքն այսպես վտանգված»,-նշում է մեր զրուցակիցը։


Անդրադառնալով մեղադրանքներին՝ ընդգծում է. «Առաջինը ստանդարտ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքն էր։ Զենքը չկարողացան տանը դնել, մեր ընտանիքի անդամները հեռախոսներով խուզարկությունը նկարում էին։ Հետո փոխեցին մեղադրանքները։ Դրանցից մեկն երկիր ապօրինի մուտքի մեղադրանքն է։ Հիմնավորում են, որ ստացել եմ անձնագրեր, սակայն ՍԷԿՏ համակարգում մուտք-ելք չկա։ Ասացի, որ անձնագիրը ստացել եմ դեսպանատներից, բերեք առաջին ձևը։ Իհարկե, չբերեցին, որպեսզի հունիսից հետո տնային կալանքը երկարի։ Ստիպված եղա ընտանիքիս ուղարկել տարբեր երկրներ, որտեղ հիշում էի՝ անձնագրերս դեռ կային։ Կան անձնագրեր, որոնք հանձնել եմ, կան, որ չեմ հանձնել, քանի որ վիզաների ժամկետը չէր լրացել։ Իմ անձնագրերը բերեցին, ներկայացրեցին դատավոր Մասիս Մելքոնյանին։


Նույն ստորագրությունը և կնիքը, որ կա առաջին ձևի մեջ, դրվում է անձնագրի մեջ։ Հին անձնագրի սերիան դեսպանը կտրում է, կպցնում առաջին ձևին, անձնագրի վրա գրում է. «Անձնագիրը չեղարկվել է, բայց վիզաները դեռ ակտիվ են»։ Այդ ժամանակ Մասիս Մել քոնյանը տնային կալանքը փոխեց վարչականի, և մեզ թվաց, որ այդ մեղադրանքը «դուրս եկավ», մնաց փողերի լվացումը։ Այս մասով էլ մեկնաբանեմ։ Հանդիսանում եմ Քենիայում հատուկ ջոկատի ստեղծողը, փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ։ 2004 թվականին ձերբակալել էինք կոկաինի մեծ խմբաքանակ։ Վճռաբեկ դատարանը կայացրեց իր վճիռը, բողոքարկման այլ կառույց չկար, առաջարկեցի վերացնել այդ խմբաքանակը։ 12 դեսպանատան, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Անգլիայի ներկայացուցիչներ էին ներկա դրա ընթացքին։


Սկսեցինք կրեմատորիայում այրել դա, եկավ ընդդիմության ղեկավարը՝ իմ նախկին թիմակիցը, հետագայում՝ իմ թշնամին, և ասաց, որ սա կոկաին չի, մենք փոխել ենք։ Այրումը կանգնեցրինք, ԱՄՆ դեսպանը կատալիզատոր բերեց։ Խմբաքանակից իրենց ցանկությամբ վերցնում էին, դնում կատալիզատորի մեջ, դառնում էր մանուշակագույն, այրում էին։ Այդ գործողությանը ներկա էր ՄԱԿ-ի թմրադեղերի և հանցագործությունների բաժնի ղեկավարը և ՄԱԿ-ի այլ ներկայացուցիչներ, որոնք այրումից հետո մեզ տվեցին շնորհակալագրեր, գովասանագրեր։

Նույնը՝ դեսպանատների կողմից։ Ընդդիմության ղեկավարը գնաց մի թերթի խմբագրություն, որը փակել էինք միջցեղային թշնամանք հրահրելու պատճառով, այն պատկանում էր նախկին նախագահին, որին գահից «շպրտել» էինք և հաղթել ընտրությունները, և, ժողովրդի լեզվով ասած՝ երկու «աբիժնիկ» տպեցին մի հոդված, որ «Արթուր եղբայրները» փոխել են կոկաինը։ Այդ հոդվածը քննադատության արժանացավ նույնիսկ ՄԱԿ-ի կողմից։ Թերթն արձագանքեց, թե հարցազրույց է եղել, խոսքի ազատություն է, մարդը կարծիք էր հայտնում։ Թեման փակվեց։

Մեր մասին դրական նյութերի կողքին, թե ինչպես են Քենիայում «Արթուր եղբայրները» ներդրումներ բերել, ինչպես են Մոմբասայի նավահանգիստը կառուցել և այլն, որոնումների արդյունքում ի հայտ է գալիս նաև այդ հին հոդվածը։ Քննիչները վերցնում են դա և մեղադրում՝ ասելով, որ այն ժամանակ իբր կոկաինը վաճառել ենք, վերածել կրիպտոարժույթի։ Նույն հոդվածի սկզբում ասվում է՝ իրենք 6 եղբայր են, ամեն եղբայրը աշխարհի մի տեղում մի գործ է անում, բայց մենք իրականում 3 եղբայր ենք։


Դատի ժամանակ դատավորին ասացի՝ պարո՛ն դատավոր, այն երեք եղբայրս հանցագործ են, բռնեք, բերեք, ես էլ ցուցմունք տամ։ Քննիչը ոտքի կանգնեց, ասաց՝ մենք չենք դա ասել, այլ այնտեղի ընդդիմության ղեկավարը, գիտենք, որ երեք եղբայր եք։ Հենց դա էի ուզում լսել և իրենց ասացի՝ այդ ինչպես է, որ նույն հոդվածի մի մասն ասում եք՝ սուտ է, ձեզ ձեռք չի տալիս, երկրորդ մասը ձեզ ձեռք է տալիս, դրանով ուզում եք ինչ-որ վարույթ հարուցել։ Մեկ տարի է՝ ժամկետը կասեցնում են՝ ասելով, որ հարցումներ են ուղարկել մի քանի երկիր, որտեղ մենք եղել ենք։ 72 երկրում եղել եմ, 14 երկրում ունեմ տարբեր տեսակի գործունեություն։

Ուղարկել են հարցումներ Օման, Քենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստան, ասում են՝ մինչև այս երկրներից պատասխան չստանանք, չենք կարող իմանալ՝ գործը փակե՞լ, թե՞ չէ։ Այս երկրներից պատասխան կստանան, կասեն, որ ուրիշ երկրներ պետք է հարցումներ ուղարկեն։ Իրենց հիմնական նպատակը բռնաճնշումներն են»,-նշում է մեր զրուցակիցը։

Սարգսյանը ցանկանում է նաև կուսակցություն բացել, իշխանությունն այս հարցում նրան խանգարում է։ «Իմ փաստաթղթերը՝ ID-ն, բանկային քարտերը, հեռախոսները, հեռախոսների համարները չեն տալիս, ձերբակալության ժամանակ դրանք վերցրել են։ Միջնորդություն է ներկայացվում՝ տվեք ID-ն, քանի որ կուսակցություն եմ բացում, պետք է հայտարարագրվել, տվեք բանկային քարտերս, որպեսզի իմ հաշիվներից կարողանամ օգտվել։

Ի դեպ, հաշիվներիս վրա կալանք կամ արգելք չկա, բայց քարտերս չեն տալիս, ասում եմ՝ տվեք հեռախոսներս, հեռախոսներիս չիպերը, որպեսզի կոնտակտներիցս օգտվեմ։ Դատական նիստերն ամբողջությամբ կատակերգություն են»,-ասում է Սարգսյանը։ Խնդրահարույց հարցերը քննարկման առարկա կդառնան ավելի ուշ, քանի որ վերջինս չի ցանկանում, որ իրեն մեղադրեն գործի ընթացքին խոչընդոտելու մեջ։ «Իրենց գործողություններով նրանք ցույց են տալիս, որ ինձ պատժում են»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Հայաստանից Ադրբեջան ապրանքի արտահանման որևէ դեպք չի եղել. ՊԵԿ–ը հերքում է ադրբեջնացիների տարածված լուրը

Հայաստանից Ադրբեջան ապրանքի արտահանման որևէ դեպք չի եղել. ՊԵԿ–ը հերքում է ադրբեջնացիների տարածված...

14:42

ՄԻՊ միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե

ՄԻՊ միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն...

14:25

Ղազար Փարպեցու–Արամի փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի

Ղազար Փարպեցու–Արամի փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխություն...

14:04

Հայաստանը գրավիչ պետություն է դառնում ԼՂ-ից տեղահանված անձանց համար. ՆԳ նախարար

Հայաստանը գրավիչ պետություն է դառնում ԼՂ-ից տեղահանված անձանց համար. ՆԳ...

13:49

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ձերբակալվել են ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով. Հակակոռուպցիոն կոմիտե

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ձերբակալվել են ընտրակաշառք տալու և ստանալու...

13:35

Արցախի հայաթափումից 2 ամիս հետո ԱԺ նախագահի ձեռքը գնացել է պարգևավճարներ բաժանել պատգամավորներին. Նարեկ Կարապետյան

Արցախի հայաթափումից 2 ամիս հետո ԱԺ նախագահի ձեռքը գնացել է պարգևավճարներ բաժանել պատգամավորներին....

12:23

ՀՀ ՄԻՊ–ը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին

ՀՀ ՄԻՊ–ը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի...

12:09

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» ջրատարը, մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» ջրատարը, մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի...

11:55

ՔՊ-ն ժողովրդից է սերում, մենք պորտալարով կապված ենք ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյան

ՔՊ-ն ժողովրդից է սերում, մենք պորտալարով կապված ենք ժողովրդի հետ. Նիկոլ...

11:38

Պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը՝ խրախուսելով ստեղծագործական նոր գաղափարները. ԿԳՄՍ նախարար

Պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը՝ խրախուսելով ստեղծագործական նոր...

11:27

Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ եւս 2 հանգամանք կա. Գոհար Մելոյան

Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ եւս 2 հանգամանք կա. Գոհար...

11:03

Ադրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից

Ադրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից

10:44

Երկրի վրա ապրիլի 18-19-ը կանխատեսվել է գեոմագնիսական խանգարումների շարք

Երկրի վրա ապրիլի 18-19-ը կանխատեսվել է գեոմագնիսական խանգարումների...

10:15

Նավթի գները նվազում են Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ լավատեսության ֆոնին. Reuters

Նավթի գները նվազում են Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ լավատեսության ֆոնին....

00:00

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

00:00

Ոստիկանությունը պետության ողնաշարն է. ՆԳ նախարար

Ոստիկանությունը պետության ողնաշարն է. ՆԳ նախարար

00:00

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են. Վարչապետ

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ...

17:43

Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ վերջնականապես լուծել են AZAL ինքնաթիռի կործանման հարցը

Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ վերջնականապես լուծել են AZAL ինքնաթիռի կործանման...

17:18

ՀՀ օդային տարածքը մայիսի 3-5-ը փակ կլինի անօդաչուների և ընդհանուր ավիացիայի համար

ՀՀ օդային տարածքը մայիսի 3-5-ը փակ կլինի անօդաչուների և ընդհանուր ավիացիայի...

17:02

Սամվել Կարապետյանն արդեն սկսել է երկու երկրների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Մամիկոն Ասլանյան

Սամվել Կարապետյանն արդեն սկսել է երկու երկրների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը....

14:52

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44