Քաղաքական Հասարակություն Տնտեսություն Իրավունք Սպորտ Արցախ Հայաստան Բանակ Ֆոտոբաժին Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցել Այսօր, 19:33 Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի մասնակցությամբ Երևանում մեկնարկել է Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով, հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից․ «Հայաստանի և Սլովենիայի նախարարները հանդես են եկել բացման ելույթներով՝ ընդգծելով առկա տնտեսական ու գործարար կապերի զարգացման համար ստեղծված նպաստավոր բազում նախադրյալները և հնարավորությունների առավելագույնս իրացման հարցում երկու կառավարությունների քաղաքական աջակցությունը։ Համաժողովին մասնակցում են առաջատար տեխնոլոգիաների, ավիացիայի, արդյունաբերության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և ներդրումների ոլորտների հայկական և Սլովենիայի ԱԳ նախարարի պատվիրակությանն ուղեկցող սլովենական ընկերությունների ներկայացուցիչներ։ Համաժողովի բացմանը հաջորդել է երկու կողմերից մասնակցող գործարարների ծանոթացում, Հայաստանում և Սլովենիայում գործարար միջավայրի ներկայացում, ինչպես նաև գործարար շրջանակների միջև հանդիպումներ: Հոկտեմբերի 30-ին ֆորումի աշխատանքները կշարունակվեն նաև բիզնես-կառավարություն ձևաչափով հանդիպումներով, որոնք ընկերություններին հնարավորություն կտան շփվելու Հայաստանի համապատասխան կառույցների հետ և քննարկելու Հայաստանում բիզնես ծավալելուն առնչվող գործնական հարցեր: Նախարար Միրզոյան. «Ինչպես գիտեք, անցյալ տարի Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովից և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո իմ երկիրը ջանք չի խնայում՝ տարածաշրջանը վերածելու խաղաղության խաչմերուկի՝ հիմնված տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածության ու փոխադարձ շահի վրա: Նայելով քարտեզին՝ ակնհայտ է դառնում, որ խաչմերուկի այս դերը ոչ մի դեպքում չի սահմանափակվում միայն մեր տարածաշրջանով․ ընդհակառակը, այն ընձեռում է նոր հնարավորություններ Եվրոպայից դեպի Ասիա և հակառակ ուղղությամբ: Հիմա, երբ միջազգային առևտուրը ներառված է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մանդատում, տնտեսական դիվանագիտությունը դարձել է մեր աշխատանքի առավել կարևոր առաջնահերթություններից: Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնես ոլորտին՝ նոր շուկաներ մուտք գործելու և միջազգային գործընկերություններ զարգացնելու ուղղությամբ: Հայաստանի տնտեսական զարգացումն ապահովում է նպաստավոր միջավայր՝ մեր համագործակցության ընդլայնման համար․ 2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 7․3%-ով՝ նոր հնարավորություններ բացելով միջազգային բիզնեսների համար: Հայաստանում սլովենական կապիտալով արդեն իսկ գործող 19 ընկերություններն ամուր հիմք են ստեղծում՝ ներդրումային ավելի հաստատուն գործընկերություն կառուցելու համար: Մեր նպատակն է այս ոգևորիչ զարգացումները վերածել առևտրային ավելի շոշափելի հոսքերի, նոր ներդրումների և մեր գործարար համայնքների միջև երկարաժամկետ համագործակցության»։
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
19:23 27.10.26
14:03 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
17:32 28.10.26
20:00 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02