Թուրքիայում հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի սպանությունից գրեթե 7 տարի անց դատարանը կրկին քննության կառնի նրա սպանության գործը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Սևակի սպանության գործը տեղափոխվել է Բաթմանի Առաջին ատյանի քրեական դատարան, որտեղ այն կքննվի 2018 թվականի փետրվարի 8-ից:
Սևակ Բալըքչըն ծնվել է 1986թ.-ի ապրիլի 1-ին՝ ստամբուլահայերի ընտանիքում:
Սևակը սպանվել է 2011-ի ապրիլի 24-ին, Թուրքիայի Բաթմանի Քոզլուք շրջանում (պատմական Սասունի տարածքի մի մասը) պարտադիր զինվորական ծառայությունն իրականացնելու ընթացքում՝ զորացրվելուց 23 օր առաջ։ Չնայած թուրքական իշխանությունների այն պնդումներին, թե բանակում Սևակ Շահին Բալըքչըի մահը դժբախտ պատահարի հետևանք է, Սևակի ծնողները համոզված են` նրա հետ պատահածն ազգային հողի վրա կատարված սպանություն է:
Սևակի վրա կրակել էր ծառայակից, ազգայնական Քըվանչ Աղաօղլուն, իր իսկ պնդմամբ՝ անզգուշությամբ:
Դիարբեքիրի ռազմաօդային ուժերի ռազմական դատարանը 2013 թվականի մարտի 26-ին որոշում էր կայացրել, համաձայն որի՝ Սևակի վրա կրակած Քըվանչ Աղաօղլուն «մտադրված կերպով մարդ սպանելու» մեղադրանքով դատապարտվել էր 4 տարի 5 ամիս 10 օր ազատազրկման, իսկ ենթասպա Սեդրեթթին Էրսյոզը «պաշտոնը չարաշահելու» մեղադրանքով դատապարտվել էր 5 ամիս ազատազրկման: Որոշման հրապարակումից հետո պատասխանող կողմի իրավաբանները դիմել էին վերաքննիչ դատարան` վիճարկելով կայացրած որոշումը:
Ավելի ուշ ռազմական գլխավոր դատախազությունը 2014 թվականին վճիռ էր հրապարակել այն մասին, որ սպանության կատարման մեջ դիտավորություն չի արձանագրվել, իսկ փաստերը, որոնք ապացուցում են սպանության դիտավորությունը, անբավարար են:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55