Ուսամա բեն Լադենը դեռահաս ժամանակ Մեծ Բրիտանիա է այցելել: Նրա անձնական օրագրում գրառումների համաձայն՝ Արևմուտքը, մասնավորապես՝ Անգլիան, նրան թվացել են «դեպի անկում գնացող»: Սա հետևում է երեկ ԱՄՆ ԿՀՎ գաղտնազերծած փաստաթղթերից, հայտնում է The Guardian-ը:
Գրառումների համաձայն՝ բեն Լադենն Անգլիա է մեկնել 13 տարեկանում՝ «բուժվելու»: Մեծ Բրիտանիայում նա «սովորել է» 10 շաբաթ:
Օրագրում բեն Լադենն Ուիլյամ Շեքսպիրի տուն այցելության մասին գրել է. «ինձ թվաց, որ նրանք անամոթ մարդիկ էին, իսկ իմ տարիքն ինձ թույլ չտվեց կազմել տեղի կյանքի ամբողջական պատկերացումը: Ամեն կիրակի մենք գնում էինք Շեքսպիրի տուն: Ես տպավորված չէի և տեսա, որ դա մեզնից տարբերվող հասարակություն է՝ բարոյապես սանձարձակ հասարակություն»,- գրել է բեն Լադենը:
Թեև նախկինում էլ են տեղեկություններ եղել Արևմուտք բեն Լադենի այցերի մասին, այդ գրառումն առաջին փաստագրական հաստատումն է: Շատ փորձագետներ պնդում են, որ նա հենց ուսման ժամանակ է տարվել արմատական հոսանքներով, իսկ արդեն 1981 թ. որպես կամավոր կռվել է Աֆղանստանի պատերազմում:
Օրագրում շատ բան է գրված նաև բեն Լադենի որդու՝ Հալիդի անունից: Պարբերականը գրում է, որ հաճախ գրառումները վերածվում են երկխոսության հոր և որդու միջև: Նրանք նկարագրում են իրենց երազանքներն ու հայցքները, այդ թվում՝ հեղափոխություններից հետո մուսուլմանական երկրների միավորումը:
Հիշեցնենք՝ նոյեմբերիյ 1-ին ԿՀՎ-ն հրապարակել է մոտ 470 000 փաստաթուղթ՝ բռնագրավված «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման ժամանակ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55