«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը տարածել է հայտարարություն, որում ստանձնել է հոկտեմբերի 31-ին Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում կատարված և 8 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը, հաղորդում է Reuters-ը:
Այնուհանդերձ՝ խմբավորումն իր հայտարարության համար որևէ ապացույց չի ներկայացրել՝ նշելով միայն, որ «հարձակվողը «խալիֆայության» զինվորներից մեկն է»:
Մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է Նյու Յորքի ահաբեկչին՝ ուզբեկ ներգաղթյալ Սայֆուլո Սաիպովին, մահապատժի դատապարտելու վերաբերյալ կոչը: Նախագահն այդ մասին գրել է Twitter-ում:
Սակայն Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն նշել է, որ ինքը դեմ է մահապատժին:
«Կարծում եմ, որ այս մարդը պետք է մինչև կյանքի վերջ փտի բանտում»,-ասել է Դե Բլազիոն:
Հիշեցնենք, որ Սայֆուլո Սաիպովը, որը հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից գործելու մասին, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին ասել է, որ ուրախ է իր արածի համար:
Ծնունդով Ուզբեկստանից 29-ամյա երիտասարդն այդ մասին ասել է հիվանդանոցում գտնվելու ժամանակ:
Հայտնի է, որ ահաբեկչությունն իրագործելուց հետո Սաիպովը փենթբոլի համար նախատեսված ատրճանակով դուրս է եկել մեքենայից, ինչից հետո ոստիկաններին հաջողվել է կրակել նրա որովայնին ու վնասազերծել: Դրան հաջորդել է Սաիպովի հոսպիտալացումը:
Աղբյուրը հավելում է, որ Սաիպովը ոչ միայն չի զղջացել իրագործած սպանդի համար, այլև խնդրել է հիվանդասենյակում կախել ԻՊ-ի դրոշը:
Հայտնի է, որ նախքան ահաբեկչության իրագործումը, Սաիպովը ցանկացել է մեքենայի առաջից ու հետևից կախել ԻՊ-ի դրոշները, սակայն վերջին պահին տարակուսել է՝ մտածելով, որ դա շատ ուշադրություն կգրավի:
Հավելենք, որ Միացյալ Նահանգների իշխանություններն ահաբեկչության մեղադրանք են ներկայացրել Սաիպովին: Մեղադրանքները ներկայացվել են 2 հոդվածով՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը նյութական աջակցության և մարդկանց նկատմամբ բռնության իրագործման համար:
Նախքան ահաբեկչական հարձակումը, Սաիպովը տևական ժամանակ հեռախոսով դիտել է ԻՊ-ի գլխատումների ու մարդկանց նկատմամբ այլ դաժան բռնությունների վերաբերյալ 100-ից ավելի տեսանյութ, որոնց ազդեցության տակ գտնվելով էլ որոշել է նման մի բան ձեռնարկել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին 29-ամյա երիտասարդը վարձակալած մեքենայով դուրս էր եկել հեծանվորդների համար նախատեսված ճանապարհի վրա ու վրաերթի ենթարկել մարդկանց, այնուհետև նա բախվել էր դպրոցական ավտոբուսի: Ոստիկաններին հաջողվել էր վնասազերծել Սաիպովին ու ձերբակալել նրան:
tert.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55