ARM | RUS |

Կովկասի Սև այգին. CNN Greek-ի ֆիլմը Արցախի մասին

03.11.17 | 12:02

Մայրս պատմում է, որ ես նորմալ պայմաններում չեմ ծնվել, օրինակ՝ հիվանդանոցում, ինչպես ընդունված է։ Ես ծնվել եմ նկուղում, քանի որ այդ ժամանակ երեխաների լույս աշխարհ գալու համար հնարավորություն առհասարակ չի եղել։ Ես արևի լույսի կարիք ունեի, բայց չէի կարող դուրս գնալ, որովհետև դա վտանգավոր էր կյանքի համար։ Կարծում եմ, այս պատմությունն ընդհանուր է բոլոր այն ընտանիքների համար, որոնք չլքեցին Ստեփանակերտն ու մնացին այնտեղ ամբողջ պատերազմի ընթացքում։ Այն ժամանակ ողջ բնակչությունն ապրում էր նկուղներում։

Այս մասին պատմում է արցախյան պատերազմի տարիներին Ստեփանակերտում ծնված Արեգա Հովսեփյանը CNN Greek-ի փաստավավերագրական ֆիլմում, որը նվիրված է Արցախին ու նրա ինքնորոշման պայքարի պատմությանը։

Ֆիլմը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը, աշխարհագրությունն ու բնակչությունը, ժամանակին Ադրբեջանի կազմում հայտնվելու հանգամանքներն ու ինքնորոշման պայքարի ուղին։ Ֆիլմի հերոսներն են տեղի բնակիչներ, Արցախի հունական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր պատմում ու բնութագրում են իրավիճակն ու արցախյան հակամարտության էությունը։

«Տարածաշրջանում կան զինված ուժեր, որոնց միջև առկա հակամարտությունը ցանկացած փոքրիկ միջադեպից կարող է վերածվել լայնածավալ մարտական գործողության․ մենք դա գիտակցում ու նախապատրաստվում ենք»,-ֆիլմի հեղինակ Մարիա Կարալիլակիսի հետ զրույցում նշում է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։

CNN Greek-ի նկարհանող խումբը եղել է նաև առաջնագծում՝ հայկական դիրքերում ու նկարահանել մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին։

«Բոլորիս ընտանիքներում էլ պատրաստ են, որ կարող է դժբախտություն պատահել մեզ հետ: Իմ կարծիքով՝ հակառակորդի մոտ, երբ քաղաքական իրավիճակը սրվում է, կամ Ադրբեջանի ներկա իշխանությունը չի կարողանում հաջողության հասնել իրենց իսկ երկրում, սկսում են իրավիճակը լարել առաջնագծում, պատերազմական վիճակ են խաղարկում իրենց ազգաբնակչությանը հանդարտեցնելու նպատակով»,-մարտական հենակետում ֆիլմի հեղինակի հետ զրույցում նշում է մայոր Ռուդիկ Հակոբյանը։

Ֆիլմն անդրադառնում է նաև 2016թ-ի ապրիլին ռազմական գործողությունների վերսկսմանն ու ներկայացնում պատերազմի մասին Արցախի բնակիչների մտորումները, ովքեր կրկին վերապրեցին այդ սարսափը։

«2016թ-ին մենք դա նորից տեսանք․ սահմանին արդեն կանգնած էր իմ սերունդը, իմ ընկերները, իմ եղբայրները, ու այս առումով կոնֆլիկտն ինձ համար ավելի շոշափելի դարձավ»,-նշում է Արեգա Հովսեփյանը։

Նրա մայրը՝ Լարիսան, ատելով պատերազմը, խոստովանում է, որ վերաբերմունքը փոխել է ադրբեջանցիների նկատմամբ․ «Շարժումը սկսվել ա, ես իրենց հանդեպ բան չեմ արել, անգամ պապաս որ գերի ա ընկել, հետո դուրս ա եկել, ես պացիֆիստ եմ, կռվի դեմ եմ եղել, բայց հիմա, երբ սահմանում 18-19 տարեկան երեխեք են զոհվում, ես արդեն չեմ կարող տանել դա, հայացքներս փոխվում են»։

«Արցախի բնակչության վրա կարելի է զգալ, որ դիրքորոշումը զգալի չափով կոշտացել է ու համարյա չեղած վստահությունը կրկին հասել է զրոյի», -ասում է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ֆիլմում ներկայանում են նաև Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող «Halo Trust» առաքելության մասնակիցները, ովքեր պատմում են իրենց առաքելության, վտանգավոր աշխատանքի մասին և ցույց են տալիս այն մահաբեր ականները, որոնց պայթյունը կարող է վերջույթների կորստի պատճառ դառնալ, իսկ երեխաների համար լինել մահացու։

«Շատերին հետաքրքիր է, թե ինչո՞ւ մենք ուղղակի չենք ուղենշում վտանգավոր ականապատ տարածքները, և տեղի բնակիչները ինչո՞ւ ուղղակի չեն խուսափում այդ տեղանքից: Նման դեպքերում ես ասում եմ, որ արցախցիներն ուղղակի ստիպված են մուտք գործել այդ վտանգավոր տարածքները, քանզի այլ ելք չունեն։ Այստեղ չկան զարգացած տնտեսական ենթակառուցվածքներ, մարդիկ ունեն աշխատանքի խնդիր, և հողի ամեն քառակուսի մետրը օգտագործվում է, պետք է մարդկանց, ահա թե ինչու են նրանք ստիպված լինում մուտք գործել ականապատված տարածքներ»,-նշում է «Halo Trust» առաքելության անդամ Լոս Անջելեսից ժամանած, ազգությամբ հայ Ամասիա Զաքարյանը։

Ֆիլմի հեղինակները Շուշիում բացահայտել են նաև տեղացի մի քանի հույն ընտանիքներին, որոնք կազմում են Արցախի սակավամարդ հունական համայնքը։

Շուշիի բնակիչ, արմատներով հույն Նինա Ավանեսյանը պատմում է, որ ինքը և՛ հայերին, և՛ հույներին հավասարաչափ սիրում ու գնահատում է՝ անկեղծորեն խոստովանելով, որ կշեռքի ոչ մի նժար ծանրություն չունի մյուսի նկատմամբ։

«Այն ժամանակ պատերազմ էր, եղբայրս էլ պատերազմում էր, մայրս չէր կարող երեխաներին կիսել՝ մեկին տանել, մյուսին թողնել»,-պատմում է Ավանեսյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է մնացել Շուշիում և չի հեռացել Արցախից։

«Ցավոք շատ քչացել է հունական համայնքը։ Մինչև վերջին երկու տարին համայնքը ղեկավարում էր հայրս, հետո ես եմ ղեկավարում։ Հիմա էլ զտարյուն հույն միայն պապս է մնացել ամբողջ Ղարաբաղում։ Ներկայում մոտ 20 ընտանիք է գրանցված՝ հունահայ, խառը ընտանիքներ»,-պատմում է Արցախի հունական համայնքի ղեկավար Սոֆիա Իվանիդիսը և շարունակում․- «Ոչ միայն ես, այլև բոլոր ղարաբաղցիները, եթե բարձրաձայնենք, կասենք՝ մեր արդար պահանջը լսեք ու ականջ դրեք։ Պատմական փաստեր են, որ խեղաթյուրել չի կարելի։ Մենք եղել ենք Հայաստանի մասնկիը, մենք հայ ենք, մեր քարերն էլ են հայ,մեր լռակյաց քարերն էլ են հայերեն խոսում, պարզապես թող աշխարհը ճանաչի մեր անկախությունը ու թողնի, որ հանգիստ արարենք»։

Ֆիլմում անդրադարձ է կատարվում զինված հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու հանգամանքին, որ Արցախը չի մասնակցում խնդրի շուրջ ընթացող ուղղակի բանակցություններին։

«Այդ մասին բազմիցս պաշտոնական հայտարարություներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության պատասխանատուները, ողջունելի է նաև, որ Մինսկի խմբի համանախագահներն էլ են իրենց մեջ այդ կարծիքը կրում, որովհետև այս տարիների ընթացքում հնարավորություն ունեցել են այս հակամարտության խորքերը թափանցելու ու եկել են այն տրամաբանական եզրակացությանը, որ իրականում առանց Արցախի Հանրապետության մասնակցության այս խնդիրը չի կարող լուծվել»,-նշում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆիլմի հեղինակի հետ զրույցում, մեկնաբանել է Արցախի հակամարտության իրավական կողմը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին. «Անվտանգության խորհրդի բանաձևերի բովանդակությունը չի կարելի մեկնաբանել դրանց ընդունման կոնտեքստից առանձին։ Բանաձևն ընդունվել է մի իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակաբար ուժ էր գործադրում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ։ Դրա առաջին պահանջն է՝ բոլոր ռազմական գործողություների անհապաղ դադարեցում, ինչը երբեք տեղի չունեցավ․ Ադրբեջանը շարունակեց գրոհել՝ ձգտելով ստիպել տեղի հայ բնակչությանը լքել այն հողերը, որտեղ նրանք հազարամյակներ շարունակ ապրել են։ Արցախցիները, բնականաբար, դա չարեցին։ Բանաձևի երկրորդ պահանջը վերաբերում է Լեռնային ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը ցրելուն, բայց դա էլ հնարավոր չէր իրագործել, քանի որ Ադրբեջանը շարունակում էր ուժ կիրառել։ Ուստի այս բանաձևերն ավարտվեցին հրադադարի մասին համաձայնությամբ, որը ստորագրվեց երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև։ Սա է իրականությունը»։

Վիգեն Սարգսյանը նաև խոսել է այն հետևությունների մասին, որոնք արել է հայկական կողմը 2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո. «Շատ կարևոր է հիշել, որ ռազմական գործում ցանկացած վարժանք ունի ուսուցողական բաղադրիչ և եզրակացություն անելու հիմքեր։ Ակնհայտորեն 2016թ-ի ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունը բազմաթիվ խնդիրներ վեր հանեց թե՛ հակառակորդի սպառազինության, թե՛ դրանց դիմագրավելու համար անհրաժեշտ միջոցների, և թե սահմանի պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»։

Վիգեն Սարգսյանը անդրադառնում է նաև հակամարտության կարգավորման գործում Եվրամիության դերակատարությանը՝ նշելով. «Մենք ակտիվորեն ներգրավված ենք ԵՄ-ի հետ համագործակցային բազմաթիվ ծրագրերում՝ Արևելյան գործընկերություն և ոչ միայն։ Զարգացած են բազմակողմանի հարաբերություններ ԵՄ անդամ շատ երկրների հետ։ Կարծում եմ շատ կարևոր է, որ ԵՄ-ն ամբողջական պատկերացում ունենա իրավիճակի մասին ու լիովին հասկանա իրավիճակի նրբությունները։ Ուստի շատ կարևոր է, որ ԵՄ-ի հատու ներկայացուցիչը ժամանի Արցախ ու հանգամանորեն ներկայացնի անդամ պետություններին, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում։ Եվրոպական միությունն ունի ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման դրական օրինակներ և այդ փորձի նկատմամբ դրական վերաբերմունք տարածելու մեծ ներուժ ունի»։


Աբովյանում չորս ավտոմեքենաներ են բախվել, կա տուժած

Աբովյանում չորս ավտոմեքենաներ են բախվել, կա տուժած

15:46

Դեկտեմբերի 21-22-ը կկայանա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն ու ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Դեկտեմբերի 21-22-ը կկայանա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստն ու ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական...

15:29

ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն. կան աշխատանքից ազատվածներ

ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն. կան աշխատանքից...

15:02

Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը

Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի...

11:27

Նարեկ Մկրտչյանը «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության նախագահի և Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Նարեկ Մկրտչյանը «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության նախագահի և Վագների հետ քննարկել է...

10:35

«Բլոկադա» . Նոր ներկայացման մասին

«Բլոկադա» . Նոր ներկայացման մասին

10:03

Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի մասին

Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի...

16:15

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

15:45

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

«Տարվա վերադարձ». Մալխաս Ամոյանը՝ UWW-ի մրցանակակիր

15:19

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է պայթել, տուժած կա

15:03

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը կշարունակվի. ժողովրդական վարպետը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցչին

Խիստ արձագանք չլինելու դեպքում՝ հայկական մշակույթը օտար պետությունների կողմից յուրացնելը...

14:52

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քրվարույթի նախաքննությունն ավարտվել...

14:39

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ Մանուկյան

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ...

14:23

Հայաստան-Վրաստան սահմանը հատել է 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին. Գևորգ Պապոյան

Հայաստան-Վրաստան սահմանը հատել է 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզին....

14:05

Նույնիսկ րոպեները կարող էին որոշիչ լինել, բայց այս պահին Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում. Բժիշկը մանրամասներ է պատմում (Տեսանյութ)

Նույնիսկ րոպեները կարող էին որոշիչ լինել, բայց այս պահին Տեր Վրթանեսի կյանքին վտանգ չի սպառնում....

13:49

Տխուր է ընդդիմության վիճակը, բայց անհույս չէ, իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունն իր վերջնանպատակում ազնիվ լինի. Վանեցյան

Տխուր է ընդդիմության վիճակը, բայց անհույս չէ, իշխանափոխություն հնարավոր է, եթե ընդդիմությունն իր...

13:33

Տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ կարգալույծ հռչակել. Պահանջ Ամենայն Հայոց կաթողիկոսից

Տիրադավների նկատմամբ կանոնական ամենախիստ պատիժները՝ ընդհուպ կարգալույծ հռչակել. Պահանջ Ամենայն...

13:19

Միացյալ Թագավորության հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ. Արայիկ Հարությունյան

Միացյալ Թագավորության հետ մտնում ենք համագործակցության նոր փուլ. Արայիկ...

12:46

«Օրրանի» սաներն այցելել են կրկես. Արցախցի երեխաների երկրորդ երազանքը Արցախ վերադարձն է

«Օրրանի» սաներն այցելել են կրկես. Արցախցի երեխաների երկրորդ երազանքը Արցախ վերադարձն...

12:35

Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը Հայաստանին

Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը...

12:21

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55