Հումանիտար օգնության ավելի քան 5 մլն դոլարը, որոնք հավաքվել էին Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի համաճարակի դեմ պայքարի համար, անհետացել էին խաբեությունների ու կոռուպցիայի պատճառով, խոստովանել են Կարմիր խաչի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է «Բի ԲԻ Սի»-ն։
Աուիդիտորները հետաքննության ընթացքում հայտնաբերել են արհեստականորեն բարձրացված գներով գնումներ, գոյություն չունեցող աշխատակիցներին աշխատավարձերի վճարումներ, նաեւ կեղծ մաքսային հաշիվներ։
Էբոլայի բռկումը 2014-2016 թթ․ խլել էր առնվազն 10 հազար մարդու կյանք։ Համաճարակի դեմ պայքարի համար միլիոնավոր դոլարներ էին հավաքվել։ Երբ Էբոլան տարածվում էր Լիբերիայում, Սիերա Լեոնում ու Գվինեայում, Ժնեւում Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիան բաշխում էր ֆինանսական նվիրատվությունները այդ երկրներում Կարմիր խաչի ազգային միությունների միջեւ՝ ֆինանսավորման ընդհանուր գումարը մոտ 100 մլն դոլար էր կազմել։ Կարմիր խաչի աուդիտորների հետաքննությունը բացահայտել է, որ Լիբերիայում 2․7 մլն դոլար էր անհետացել՝ արհեստականորեն բարձրացված գներով մատակարարումների ու ֆիկտիվ աշխատողներին վճարված աշխատավարձերի հետեւանքով։ Իսկ Սիերա Լեոնեում հումանիտար կազմակերպության աշխատակիցները, ամենայն հավանականությամբ, դավադրության մեջ էին մտել տեղական բանկերի հետ ու կարողացել էին ավելի քան երկու միլիոն դոլար ստանալ, մինչդեռ Գվինեայում, որտեղ հետաքննությունը դեռ շարունակվում է, մոտ միլիոն դոլար է անհետացել կեղծ մաքսային հաշիվների պատճառով։ Կարմիր Խաչի ներկայացուցիչները հայտնել են, որ շատ ցավում են միջոցների կորստի համար։ Կազմակերպությունը հայտնել է, որ մտադիր է խստացնել ֆինանսական կանոնները ու պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55