Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, դիմելով երկրի տրանսպորտի և կապի նախարար Ահմեդ Արսլանին, հայտարարել է, որ իշխանություններն իրենց կառուցած կամուրջներով, ճանապարհներով ու այլ շինարարական նախագծերով հպարտանալու փոխարեն պետք է պատասխան տան Ստամբուլի էկոհամակարգն ամբողջովին խախտելու համար, գրում է demokrathaber.org կայքը:
«Ասում եք՝ ճանապարհ ենք սարքել: Այդ ամենի հետևում շատ բան կա, որի մասին չեք խոսում: Այդ ճանապարհների հետևում կային անտառներ, ծառեր, որոնք դուք հատեցիք, կային այգիներ, այգեգործներ, գյուղացիներ, որոնք իրենց կյանքն էին վարում այստեղ, այստեղ էկոհամակարգ կար, դուք փչացրել եք տեղի էկոհամակարգը: Քաղաքները մնացին փոշու, կեղտի ու աղմուկի մեջ»,- ասել է Փայլանը:
Հայազգի պատգամավորը նշել է, որ իշխող կուսակցության վարած քաղաքականության հետևանքով երկիրը չի կարողանում հասնել խաղաղության, իսկ քաղաքացիները զուրկ են մնացել հանգիստ կյանք վարելու իրավունքից:
«Ձեր այդ շինած ճանապարհներով տանկեր են անցնում, ռազմական մեքենաներ: Թող այդ ճանապարհներով մեր ժողովուրդը հանգիստ կարողանա անցնել», - ասել է Փայլանը:
Նա հիշեցրել է տրանսպորտի և կապի նախարարին, որ երկրում աշխատավորների մահվան ամենաշատ դեպքերը գրանցվում են հենց այդ ոլորտում, ինչի մասին իշխանությունները նույնպես լռում են:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55