Թուրքիայում հայտնի այլախոհ մտավորականներից Ռակըփ Զարաքօլուն թուրքական artigercek կայքէջի իր սյունակում կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:
Ուշադրություն հրավիրելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի գործողություններին՝ եզդիների, քրիստոնյաների և ալևիների դեմ ցեղասպանական արարք որակումը՝ Զարաքօլուն շեշտել է, որ այս արարքները 1915-ի Հայոց ցեղասպանության շարունակությունն են, և ավելացրել է, թե բոլորը պետք է նախ առերեսվեն իրենց պատմության հետ՝ նոր ցեղասպանություններ կանխելու համար:
Զարաքօլուն ընդգծել է Թուրքիա պետության և Թուրքիայի հասարակության համար Հայոց ցեղասպանության ճանաչման ու անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ Ցեղասպանությունը հերքող որևէ երկրի քաղաքացի չի կարող ապահով զգալ:
Միաժամանակ մտավորականը հպարտությամբ նշել է, որ թեև իրենք ծանր գին են վճարում ճշմարտությունը բարձրաձայնելու համար, սակայն այսօր Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել է մտավորական շրջանակների ներկայացուցիչ լինելու յուրօրինակ չափանիշ:
Զարաքօլուն գրել է. «Ցեղասպանության ժխտումը իրականում նշանակում է ասել՝ «Այո՛, արել ենք, և եթե պետք լինի՝ նորի՛ց կանենք»: Նա ցավ է հայտնել, որ հայերը այսօր հասել են այնպիսի վիճակի, որ «ամբողջ Թուրքիայի տարածքում իրենց ազգային ինքնությամբ կարող են ապրել միա՛յն Պոլսում, և այն էլ՝ միշտ վախով»։
Նշենք, որ Զարաքօլուի հիմնած «Բելկե» հրատարակչատունը առաջիններից էր Թուրքիայում, որ անդրադարձավ Հայկական հարցին՝ 1990-ականների սկզբներին: Հրատարակչատունը հրապարակել է «Հուշամատյան ապրիլի 24-ի», «Թուրքիայի վարած ուծացման և լեզվասպանության քաղաքականությունը», «Հայոց ցեղասպանությունը» և Հայկական հարցին նվիրված տասնյակ այլ գրքեր:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55