Թուրքիայում կալանավորված թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալան իր առաջին հայտարարությունն է արել թուրքական բանտից. Քավալան նշել է, որ իրեն կալանավորել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունից հետո, գրում է demokrathaber.org կայքը:
Նշենք, որ Էրդողանն օրեր առաջ մեկնաբանելով Քավալայի ձերբակալությունը՝ մեղադրել էր հայտնի բարերարին դավաճանության համար:
Քավալան վստահ է, որ իրեն թիրախավորողը հենց նախագահն է, իսկ իր դեմ ուղղված մեղադրանքները թուրք գործիչն անվանել է անտրամաբանական՝ շեշտելով, որ դեռևս 1990-ականներին, երբ Թուրքիայում քչերը գիտեին գյուլենականների մասին, իսկ պետությունն էլ ակտիվ համագործակցում էր նրանց հետ, ինքն ու իր կինը՝ Այշե Բուղրան, հրաշալիորեն գիտակցում էին այդ կառույցից եկող վտանգն ու պայքարում դրա դեմ:
Քավալային մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի հանրապետության սահմանադրական կարգը խախտելու և երկրի իշխանությունը տապալելու փորձի համար: Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
«Ես անասելի մի անօրենության հետ դեմ առ դեմ եմ կանգնած, իմ կալանավորումը մաս է կազմում իշխանությունների՝ ընդդիմադիր դաշտի դեմ սկսած հարձակումների»,- ասել է Քավալան:
Քավալան հիմնադրել ու ղեկավարում է թուրքական հայտնի «Անադոլու քյուլթուր» հիմնադրամը, որը զբաղվում է մշակութային փոխանակության ու մշակութային ժառանգության ուսումնասիրության լայնածավալ ծրագրերով Թուրքիայում, տարածաշրջանում և Եվրոպայում:
Ծնունդով Փարիզից թուրք գործիչը հովանավորել է նաև Դիարբեքիրի մշակութային տան, Պատմության հիմնադրամի ծրագրերն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ է:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55