ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասիական շրջագայության ընթացքում քաղաքական հարցերը լուծվում են ոչ միայն դիվանագիտության, այլ նաեւ խոհարարության միջոցով։
Եթե Դոնալդ Թրամփի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ճաշին համբուրգերներ էին մատուցել, ապա Հարավային Կոերայում որոշեցին շեշտը դնել տեղական խոհանոցի վրա, գրում է The Guardian–ը՝ վկայակոչելով հարավկորեական լրատվամիջոցները։
.jpg)
Հարավային Կորեայում գտնվելու առաջին օրվա ընթացքում ԱՄՆ նախագահի հաստատված ճաշացանկում ներառված է ծովախեցգետիններով ուտեստ, որին հարավկորեական լրատվամիջոցները «դիվանագիտական ենթատեքստ» են տալիս։
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի գրասենյակի ներկայացուցիչները հայտնում են, որ այդ ուտեստի համար ծովախեցգետիններին որսացել են այն կղզիների ափամերձ շրջաններից, որոնց տարածքային պատկանելիությունը վիճարկում են Հարավային Կորեան եւ Ճապոնիան։ Ճապոներեն կղզիները կոչվում են Տոկտո, իսկ կորեերեն՝ Տակեսիմա։
Դիտորդները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ Ճապոնիա այցելելիս Թրամփը ջերմ բարեկամական հարաբերություններ է հաստատել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ։
Բացի ծովախեցգետինները, Թրամփին նաեւ գրիլի վրա տապակած կամբալա են մատուցել, որը ԱՄՆ նախագահի սիրելի ուտեստն է, եւ այլ մթերքներ։ Մուն Չժե Ինը ցանկացել է զարմացնել Թրամփին 360-ամյա սոյայից սոուսով, որը մատուցել են ուտեստի հետ։
.jpg)
.jpg)
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի սովորական գաստրոնոմիական նախասիրություններին, ապա Politico թերթը նշում է, որ ԱՄՆ նախագահի նախկին թիկնապահ եւ խորհրդական Քիթ Շիլլերը նախագահի համար Սպիտակ տան մոտակա «Մակդոնալդս»–ից համբուրգերներ է գնում։
Թերթի տվյալներով՝ երբ Սպիտակ տան խոհարարները չկարողացան առանց թթու դրած վարունգի եւ կետչուպի մեծ քանակությամբ սենդվիչով գոհացնել Թրամփի քիմքը, Շիլլերը ստիպված New Yors avenue–ի «Մակդոնալդս»–ից գնում էր նախագահի համար այդ բուտերբրոդն ու խնձորով թխվածքը։
Բացի այդ, լրագրողները նաեւ պարզել են, որ Թրամփի աշխատասենյակում կա հատուկ կարմիր կոճակ, որով կարելի է սպասավորի կանչել մեկ բաժակ կոկա կոլա բերելու համար։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55