Մահացել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկոյի դուստրը՝ Մարիա Կորոլյովան։ Կինը մահացել է 59 տարեկանում՝ չհասցնելով ապրել մինչեւ իր մոր տարեդարձի օրը։
Նոյեմբերի 12-ին Լյուդմիլա Մարկովնան կդառնար 82 տարեկան։ Դերասանուհու եւ երգչուհու կյանքն ընդհատվել էր 2011-ի մարտին։ Լյուդմիլա Գուրչենկոյի հանկարծակի մահը մեծ հարված էր իր մտերիմների համար։
Մարիայի հայրը գրող Բորիս Պիլնյակի որդին՝ սցենարիստ Բորիս Անդրոնիկաշվիլին է, հաղորդում է Starhit-ը։
Տեւական ժամանակ Մարիա Կորոլյովան չէր կարողանում ընդհանուր լեզու գտնել Լյուդմիլա Գուրչենկոյի վերջին ամուսնու՝ պրոդյուսեր Սերգեյ Սենինի հետ։ Այնուամենայնիվ, հանրահայտ երգչուհու մտերիմներին հաջողվեց հարթել նրանց միջեւ տարաձայնությունները։
Ինչպես հայտնում է «Վեստի․ ռու»-ն, այսօր հեռարձակվելու էր «Անդրեյ Մալախով։ Ուղիղ եթեր» հաղորդումը, որտեղ Մարիա Կորոլյովան առաջին անգամ պետք է հանդիպեր իր հարազատ եղբորը։ Հաղորդումն, ամեն դեպքում եթեր կհեռարձակվի, սակայն արդեն առանց Մարիա Կորոլյովայի, ով գիտեր իր հարազատ եղբոր գոյության մասին, բայց երբեք նրան չէր հանդիպել։
Մարիան ապրում էր Մոսկվայում, նրա եղբայրը, որը հիմա 44 տարեկան է՝ Թբիլիսիում։ Նրանց հայրը նախկինում հայտնի դերասան Բորիս Անդրոնիկաշվիլին է։
Մոր մահից 6 տարի անց միայն պետք է կայանար քրոջ եւ եղբոր հանդիպումը, սակայն ճակատագիրն այլ կերպ դասավորվեց։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55