Ուկրաինայի Գերագույն ռադայի ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերով կոմիտեի քարտուղար Իվան Վիննիկը կառաջարկի Դոնբասի վերաինտեգրման մասին օրինագծի եզրափակիչ դրույթներում կետ հավելել, որը կնախատեսի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը:
«Ես կարծում եմ, որ եթե մենք Դոնբասի ապաօկուպացման մասին օրենքով Ռուսաստանի Դաշնությանը ագրեսոր երկիր եւ օկուպանտ ճանաչենք, անկասկած, իշխանության գործադիր ճյուղը, որը ներկայացնում են կառավարությունն ու ԱԳ նախարարությունը, պարտավոր կլինեն գործողություններ կատարել եւ ագրեսոր երկրի, օկուպանտ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել»,- շեշտել է պատգամավորը:
Նա հավելել է, որ սա հաստատված համաշխարհային պրակտիկա է եւ համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին:
Կրեմլում Մոսկվայի եւ Կիեւի դիվանագիտական հարաբերությունների խզման արցը Ուկրաինայի ինքնիշխան գործն են համարում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ընդ որում, նրա խոսքով, եթե Կիեւը դիմի այդ քայլին, կտուժեն ուկրաինացիների եւ ռուսաստանցների շահերը։
«Ուկրաինայում վերջին տարիներին քիչ չեն եղել որոշումները, որոնք ամենաբացասական հետեւանքն են ունեցել երկրի հարավ–արեւելքում հակամարտության կարգավորման հարցում։ Հավանաբար, եթե նման որոշում կայացվի նաեւ այս անգամ, ապա դա հավելյալ կբարդացնի իրավիճակը»,– ասել է Պեսկովը լրագրողներին։
Պեսկովին նաեւ հարցրել են, թե Կիեւի կողմից նման որոշում կայացնելու դեպքում ով կարող էր դառնալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ միջազգային միջնորդը։ «Տեսական դատողությունները դժվար թե տեղին լինեն»,– ասել է նա։
Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Գերագույն ռադայի պատգամավոր Իվան Վիննիկը փոփոխություն է առաջարկել Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքում, որը ենթադրում է խզել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները։
Թերթի աղբյուրները հայտնել են, որ պատգամավորների մեծ մասը պաշտպանել է փաստաթուղթը։ Այն կքննարկեն նոյեմբերի 16-ին 2-րդ ընթերցմամբ։ Ընդունվելու դեպքում Ռուսաստանում Ուկրաինայի շահերը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի Բելառուսը կամ Շվեյցարիան։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55