Փարիզյան Նանտեր արվարձանի դատարանը նոյեմբերի 7-ին որոշում է կայացրել Ադրբեջանի ներկայացրած հայցով. Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ օտարերկրյա պետությունը դատի է տվել ֆրանսիացի լրագրողներին:
Ինչպես հաղորդում է Новая газета-ն, Ադրբեջանի իշխանությունները որոշել են բողոքարկել ֆրանսիական հեռուստատեսությամբ հնչած «բռնապետություն», «բռնապետ», «բռնակալ», «աշխարհի ամենախիստ բռնապետություններից մեկը» արտահայտություններն ու լրագրողներին մեղադրել են զրպարտության մեջ:
Դատարանի որոշումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների և լրագրողների համար. հայցվորների իրավացիության ապացուցման պարագայում ֆրանսիական դատարաններ հայցով կարող էին դիմել այլ երկրների իշխանություններ, որոնց քաղաքականությունը երբևէ քննադատել են ֆրանսիացի լրագրողները:
Դատաքննության առիթ հանդիսացած խոսքերը «բռնապետական ռեժիմի» մասին հնչել են Cash Investigation հեռուստածրագրի շրջանակներում, որը France 2 պետական ալիքի եթեր է գնացել 2015-ի սեպտեմբերին:
Ծրագրի շրջանակներում ցուցադրվել է 2 ժամ տևողությամբ ֆիլմ-հետաքննությունը՝ «Իմ նախագահը գործուղումների ժամանակ» խորագրով:
Հետաքննության սյուժեն, որը պատկերում է Ադրբեջանի իշխանությունների հետ ֆրանսիացի ղեկավարների հարաբերութունները, կառուցվել է ֆրանսիացի նախագահների՝ այդ երկիր կատարած երկու այցի շուրջ:
Հետաքննության ստեղծողներն Իլհամ Ալիևի ռեժիմը մի քանի անգամ անվանում են բռնապետական և նշում, որ ԱՄՆ Պետքարտուղարության դիվանագիտական նամակագրության մեջ Ալիևին նկարագրում են որպես «կնքահայր, որը կառավարում է երկիրը Կորլեոնեի ձևով»:
Լրագրողների շահերը դատարանում պաշտպանել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: Իսկ Ադրբեջանի իշխանությունների օգտին ելույթ են ունեցել ֆրանսիացի քաղաքական գործիչներ Անդրե Վիլյեն և Ժան-Ֆրանսուա Մանսելը, որոնք Բաքվի կողմից ֆինանսավորվող «Ադրբեջանի ընկերների ասոցիացիայի» անդամներ են:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55