Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի սկանդալային բաժանվելը երիտասարդ կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայից արդեն մեկ շաբաթ է ակտիվորեն քննարկում են դերասանի երկրպագուները, ծանոթները եւ ընկերները: Տեղի ունեցածի հանդեպ անտարբեր չի մնացել նաեւ դերասան Դմիտրի Խառատյանը: Նա նշել է, որ Արմեն Բորիսովիչին վաղուց է ճանաչում եւ իրեն լավ հայտնի է, թե թատրոնի եւ կինոյի աստղի հարաբերությունները կնոջ հետ ինչպիսին էին:
Հայտնի է, որ արդեն նոյեմբերի 9-ին տեղի է ունենալու Ջիգարխանյանի եւ Վիտալինայի ամուսնալուծության գործով դատական նիստը: Քանի որ դերասանի կինն այժմ Ռուսաստանում չէ, նրա շահերը կպաշտպանի իր ներկայացուցիչ Էլինա Մազուրը: Հարկ է նշել, որ Ցիմբալյուկ Ռոմանովսկայան եւ դերասանի քույրը փորձում են նրան տարհամոզել պաշտոնապես ամուսնալուծվելուց, սակայն դեռեւս անարդյունք:
Զույգի հնարավոր բաժանումից հիացած չէ նաեւ Խառատյանը: Նա նշել է, որ զույգից 1 մետր հեռավորությամբ է բնակվում, այնպես որ՝ նրանց ոչ միայն թատրոնում է հանդիպել, աշխատավայրում, այլեւ առօրյա կյանքում: Նա բազմիցս հետեւել է նաեւ ժողովրդական արտիստի ընտանիքի մթնոլորտին եւ նրա ու երիտասարդ կնոջ հարաբերություններին: «Հաճույք էի ստանում քնքուշ ու սրտաշարժ հարաբերություններից: Եղել եմ նաեւ նրանց հարսանիքին: Մտածում էի՝ Արմեն Բորիսովիչի բախտը բերել է, որ այդ տարիքում կողքին սիրող ու հոգատար մարդ է գտել»,- խոստովանել է Դմիտրին kp.ru-ի հետ զրույցում:
Խառատյանը նշել է, որ մինչեւ հիմա չի հասկանում, թե ինչպես կարող էին միմյանց այդքան մտերիմ մարդիկ վիճել, այն էլ՝ այսպիսի սկանդալային ձեւով: «Իմ գլխում չի տեղավորվում, թե ինչպես է այդ «Աստծո պարգեւը» նրանց հարաբերություններում ինչ-որ ապոկալիպսիսի վերափոխվել»,- նշել է դերասանը: Նա համոզված է, որ Ջիգարխանյանը եւ նրա կինը դեռեւս հաշտվելու շանս ունեն, նրանք պետք է անձամբ հանդիպեն, առանց վկաների եւ խոսեն միմյանց «աչքերի մեջ նայելով»: Ճիշտ է, դերասանը հնարավոր է համարում, որ նրանք, միեւնույն է, ապագայում կբաժանվեն, սակայն գոնե «որպես թշնամիներ չեն բաժանվի»:
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը կտրականապես հրաժարվում է Վիտալինայի հետ շփվել՝ նրան «գող» անվանելով եւ պնդելով, որ յուրացրել է իր ամբողջ կարողությունը, մասնավորապես՝ Մոսկվայի 2 տները: Իսկ Ցիմբալյուկ Ռոմանովսկայան իր հերթին նշում է, որ ժողովրդական արտիստից բաժանվելու հարցում մեղավոր է նրա մտերիմ ընկեր գործարար Արթուր Սողոմոնյանը, որն իբր դերասանի մոտ իր մասին վատ է խոսել:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44