Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Ռուսաստանի Մ21 տարեկանների հետ անցկացրած խաղից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Մեր ընտրանին, հիշեցնենք, 1:2 հաշվով պարտություն կրեց.
«Ճիշտն ասած առաջին կեսում ցանկանում էինք պահերով խաղալ, բայց չէր ստացվում, իսկ երկրորդ կեսում փոփոխություններ արեցինք, ու ավելի վստահ սկսեցինք խաղալ: Կարողացանք գրոհներ կազմակերպել, գոլ խփել, պարզապես այդ տեմպը պետք է ավելի շուտ գտնեինք»:
- Էրիկ Վարդանյանի փոխարինումն ինչո՞վ էր պայմանավորված:
- Էրիկը մասնակցությունն այս խաղին առհասարակ հարցականի տակ էր, քանի որ փոքր-ինչ վատառողջ էր և գիշերը լավ չէր քնել: Ես չէի ցանկանում ,որ նա խաղար, բայց ինքը ցանկացավ խաղալ ու որոշեցի կատարել նրա ցանկությունը: Բայց, արդյունքը ցույց տվեց, որ վատառողջ լինել ու գիշերը չքնելն իր ազդեցությունն ունեցել էր:
- Չե՞ք զղջում, որ Վահան Բիչախչյանին թույլ եք տվել միանալ Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականին:
- Հայաստանի Մ19 հավաքականը հաջորդ փուլ դուրս գալու շանս ունի, և ցանկացանք ինչ-որ կերպ օգնել նրանց: Կարծում եմ՝ Բիչախչյանը մեծ օգուտ կտա 19-երի հավաքականին: Այո, գուցե Վահանն այսօր խաղադաշտ դուրս գար և օգներ մեզ, բայց կարծում եմ՝ 19 տարեկանների հավաքականին նա ավելի մեծ օգուտ կտա:
- Այդ դեպքում, Հայկ Գալստյանի բացակայությունն ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Ճիշտն ասած, ես հրավեր ուղարկել էի Հայկին, բայց քանի որ նա վերջին շրջանում այնքան էլ շատ խաղաժամանակ չի ստանում, ակումբը դիմեց մեզ և խնդրեց, որ Հայկը չմիանա հավաքականին, քանի որ լավ մարզավիճակում չէ: Ցանկանում են, որ Հայկը լավ մարզավիճակ ձեռք բերի. նա արդեն իսկ սկսել է մասնակցել իր ակումբների խաղերին: Ընդառաջեցինք իր թիմի խնդրանքին, որպեսզի Հայկը մնա այնտեղ, մասնակցի խաղերին և մարզավիճակ ձեռքբ բերի, նոր միանա հավաքականին:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32