Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը կասկածվում է 15 մլն դոլարի դիմաց ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի առևանգման ու նրան Թուրքիայի իշխանություններին հանձնելու ծրագրում ներքաշված լինելու համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, գործի հետաքննությամբ զբաղվող կողմը հայտնել է, որ իրենք այժմ բավականաչափ ապացույցներ ունեն Ֆլինի ու նրա որդու՝ Մայքլ Ֆլին-կրտսերի դեմ մեղադրանք առաջադրելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ֆլինը կասկածվում է որդու հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենահայտնի ընդդիմախոսներից մեկի՝ Գյուլենի առևանգումը կազմակերպելու ու նրան Էրդողանի կառավարությանը հանձնելու ծրագրում ներքաշված լինելու համար:
Հայտնի է, որ ծրագիրը քննարկելու համար հայր և որդի Ֆլիններն անցած տարվա դեկտեմբերի կեսերին Նյու Յորքում հանդիպում են ունեցել, որի շրջանակում խոսվել է 15 մլն դոլար վարձավճարի մասին:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Գյուլենին պետք է առևանգեին ու մասնավոր օդանավով թուրքական Իմրալը կղզի-բանտ տեղափոխեին: Այնուհանդերձ՝ հայտնի չէ որևէ գումարի փոխանցման կամ ձեռնարկված քայլի մասին:
Նշվում է նաև, որ ընթացիկ տարվա օգոստոսին Ֆլինի Flynn Intel Group ընկերությունն ավելի քան 530.000 դոլար է ստացել Էրդողանին մոտ աղբյուրներից՝ Գյուլենին բանսարկող տեղեկություններ գտնելու դիմաց:
Իրավական ոլորտի փորձագետների կարծիքով՝ եթե մեղադրանքներն ապացուցվեն, ապա հնարավոր կլինի Ֆլինի վրա այնպիսի ճնշում գործադրել, որ նա պատմի 2016թ. կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական կողմի հավանական միջամտության մասին ունեցած ամբողջ տեղեկությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ֆլինը նախագահի խորհրդականի պաշտոնից հեռացվել էր, երբ հայտնի էր դարձել, որ Թրամփի քարոզարշավի ժամանակ նա հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում ՌԴ նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55