Նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի և Իրաքի սահմանին տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվել է 141 մարդ, մինչդեռ տուժածների թիվը հասնում է մի քանի հազարի:
Ինչպես հայտնում է Press TV-ն, բնական աղետից հետո ստեղծված ճգնաժամային կենտրոնից հաղորդել են, որ առավել մեծ թվով զոհեր ու ավերածություններ են գրանցվել արևմտյան Իլամ և Քերմանշախ նահանգներում:
Երկրի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրել:
Կարմիր մահիկի տեղի մասնաճյուղն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ, աղետի վայր են ուղարկվել փրկարարների հավելյալ ստորաբաժանումներ, տուժած գոտիներում ստեղծվել են դաշտային հոսպիտալներ՝ մարդկանց անհրաժեշտ մթերքով, տաք իրերով ու վառելիքով ապահովելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ երկրաշարժի հետևանքով որևէ ռազմավարական օբյեկտ՝ այդ թվում նաև նավթագազային ենթակառուցվածքը չի տուժել, օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով:
Հայտնի է, որ տեղի բնակիչները, վախենալով ստորգետնյա ցնցումների կրկնվելու հավանականությունից, լքել են իրենց տներն ու գիշերել փողոցներում:
Նշվում է, որ երկրաշարժին հաջորդած մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է 12 հետցնցում՝ 3.6-4.7 մագնիտուդ ուժգնությամբ:






13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44