Մեծ Բրիտանիան պետք է Եվրամիությանը վճարի առնվազն 60 մլրդ եվրո՝ միությունից դուրս գալուց հետո։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին։
Նա նշել է, որ գումարը վճարելուց Լոնդոնի հրաժարվելու դեպքում տարբերությունը կփակեն եվրոպական այլ երկրների քաղաքացիները։
Տայանին ընդգծել է, որ Brexit-ը սահմանված ժամկետում (2019 թվականի մարտի 29) հնարավոր է միայն երեք կարևոր կետերով համաձայնագրի ստորագրման դեպքում։ Այդ կետերը վերաբերվում են Մեծ Բրիտանիայում ԵՄ երկրների քաղաքացիների իրավունքների ապահովմանը, Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանային հարցերին և ԵՄ-ին տրամադրվելիք վճարներին։
Երեք կետերից ցանկացածով պայմանավորվածությունների բացակայությունը խոչընդոտ կդառնա Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցությունների համար։
Տայանիի խոսքով՝ ԵՄ-ն գաղափար անգամ չունի, թե որ մոդելով է Մեծ Բրիտանիան պատրաստում հարաբերություններ կառուցել ԵՄ-ի հետ՝ նորվեգակա՞ն թե՞ շվեյցարական։
Եվրախորհրդարանի ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ բրիտանացիների մեծ մասը զղջում է ԵՄ-ից դուրս գալու որոշման համար։
Brexit-ի հարցով հանրաքվեն կայացել է 2016 թվականի հունիսի 23-ին։ Բրիտանացիների մեծ մասը (51,89%) աջակցել է Brexit-ին։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55